00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմֆերորպոլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել Այվազովսկու պատվին

© Sputnik / Александр Полегенько / Անցնել մեդիապահոցЗдание терминала "Крымская волна" международного аэропорта "Симферополь".
Здание терминала Крымская волна международного аэропорта Симферополь. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տասը անուններից բաղկացած ցուցակը կազմված է, սակայն Ղրիմի բնակիչները դեռ կարող են Սիմֆերոպոլի օդանավակայանի վերանվանման վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել մինչև հոկտեմբերի 28–ը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ղրիմի Հանրային պալատի խորհուրդը հաստատել է ցանկը տասը պատմական անվանի գործիչների անունների, որոնցից կարող է ընտրվել  Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի անվանումը։

Армянский монастырь Сурб-Хач, Крым - Sputnik Արմենիա
Ղրիմի Սուրբ Խաչ վանքի «Թարթող Հիսուսը». ինչպես է սրբապատկերը հրապուրում զբոսաշրջիկներին

Այդ ցանկում հիշատակվում է նաև հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Ինչպես հայտնում է rg.ru–ն՝ Հանրային պալատի նախագահ Գրիգորի Իոֆֆեն պարզաբանել է, որ «Ռուսաստանի մեծ անունները» նախագծի շրջանակում անուններ ընտրելիս հաշվի էր առնվում պետական գործիչների, անվանի գիտնականների, նկարիչների ու բանաստեղծների պատմական կապը թերակղզու հետ։

Այվազովսկուց բացի ցանկում հայտնվել են կայսրուհի Եկատերինա II–ը, բանաստեղծ Մաքսիմիլիան Վոլոշինը, ադմիրալ Պավել Նախիմովը, Ղրիմում գինեգործության հիմնադիր Լև Գոլիցինը, լուսավորիչ ու հրապարակիչ Իսմայիլ Գասպրինսկին, վիրաբույժ ու գիտնական Նիկոլայ Պիրոգովը, գրող Անտոն Չեխովը, գիտնական Դմիտրի Մենդելեևն ու գրող Ալեքսանդր Գրինը։

Ցուցակը բաց է ու ղրիմցիները կարող են իրենց առաջարկություններն անել մինչև հոկտեմբերի 28–ը։ Առաջին եռյակի համար քվեարկությունը կանցկացվի Великиеимена.рф կայքում նոյեմբերի 8–ից 30–ը։

«Օդանավակայանի աշխատակիցները նույնպես կարող են իրենց առաջարկություններն անել։ Իսկ երբ անունն ընտրվի, ամենայն հավանականությամբ, տերմինալում կստեղծվի մրցույթում հաղթող մարդուն ներկայացնող հատուկ ցուցադրություն», – ասել է Սիմֆերոպոլի օդանավակայանի մամուլի խոսնակ  Իգոր Լապտևը։

Նշենք, որ «Ղրիմյան ալիք» անունը կրող Սիմֆերոպոլի օդանավակայանի նոր տերմինալը սկսել է  գործել 2018 թվականի ապրիլի 16–ին ու կես տարվա ընթացքում սպասարկել է 3,8 միլիոն ուղևոր ու ավելի քան 26 հազար չվերթ։

Լրահոս
0