ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: