00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական գործի՞չ, թե՞ ջրագող. ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի հետ կապվող գործարանում

© Sputnik / Karen Yepremyan Артур Багдасарян
Артур Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են լցնում «Հայասա» գործարանի արտադրած ըմպելիքների մեջ` խմելու գողացած ջո՞ւր, թե՞ անվճար կոյուղաջուր։ Պետական կառույցների ներկայացուցիչներին դուրս են հրավիրել Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի տարածքից։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր — Sputnik. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող գործարանը տարիներ շարունակ աշխատել է առանց ջրի վարձ վճարելու։ Այս բացահայտումն այսօր արեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները` լրագրողների հետ այցելելով գործարան։

Արմավիրի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող «Հայասի» կոնյակի գործարանում նրանք պարզեցին` գործարանը կառուցված է Էջմիածին քաղաքն ու մարզի մի քանի գյուղերը խմելու ջրով ապահովող խողովակի վրա։ Ասել է թե` խմելու ջրագիծը մնացել է գործարանի տարածքում, գործարանի սեփականատերն էլ անարգել անում է այն, ինչ ուզում է։

«Փաստն այն է, որ կոնյակի, գինու, հյութերի այս մեծ գործարանը խմելու ջրի բաժանորդ չէ։ Հիմա այստեղից հարց` կա՛մ իրենք մեր ժողովրդին խմեցնում են կոյուղու կամ գետի ջուր, կա՛մ պարզ է, թե ինչ է տեղի ունենում իրականում»,- լրագրողներին հայտնեց Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Սամսոն Զատիկյանը։

Նա նաև նշեց, որ այս փաստերն իրենց հայտնի են եղել նաև նախորդ տարիներին, բայց իրենց այցելություններն այն ժամանակ էլ որևէ օգուտ չեն տվել։ Այսօր էլ պետական երկու կառույցների ու ջրամատակարարող «Վեոլիա Ջուր» մասնավոր ընկերւթյան աշխատակիցների համար գործարանի պարիսպներն ու դարպասներն անմատչելի մնացին։

Артур Багдасарян - Sputnik Արմենիա
Արթուր Բաղդասարյանը չի ներել «գործադուլ» արած աշխատակիցներին

Գործարանի պահակակետում այցելուներին հայտնեցին, որ գործարանի ղեկավարությունը տեղում չէ և առաջարկեցին լքել մասնավոր տարածքը։

Ի դեպ, Սամսոն Զատիկյանի խոսքով, այս գործարանը ոչ միայն ջուր է գողանում, այլև կառուցվել է ապօրինի մասնավորեցման ու շինարարական թույլտվության որոշումներով։

«Ջրային օրենսգրքի համապատասխան հոդվածով արգելված է, որ ջրատարի վրա կառուցվեր նման ընկերություն»,- ասաց Ջրային կոմիտեի ներկայացուցիչը։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գոտիավորման խմբի ղեկավար Վահագն Թովմասյանն էլ հաստատեց, որ այս տարածքը գործարանին մասնավորեցնելով ժամանակին օտարման ոչ մի կանոն չի պահպանվել։ Այսօր էլ իրենք զրկված են իրենց պատկանող ջրագծերը ստուգելու իրավունքից։

«Մեզ թույլ չեն տալիս մուտք գործել մեր տարածք։ Եթե հանկարծ այստեղ վթար տեղի ունենա, ամբողջ Էջմիածին քաղաքը կջրազրկվի, և մենք գուցեև չկարողանանք մոտենալ մեր իրավասության տակ գտնվող խողովակաշարին` վթարը վերացնելու համար»,- ասաց Թովմասյանը։

ՀԾԿՀ-ի ներկայացուցիչն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում միակ ելքն այն է, որ դիմեն իրավապահներին` գործարանի տարածք մուտք գործելու և ուսումնասիրություններ անելու համար։ Ուստի բացառված չէ, որ հաջորդ անգամ Արթուր Բաղդասարյանին պատկանող գործարան այցելեն իրավապահների ուղեկցությամբ։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018) Агарцин - Sputnik Արմենիա
Ոչ թե գյուղացին պետք է խնդրողի դերում լինի, այլ գործարանը. Փաշինյան

Ի դեպ, նշենք, որ այցի հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես է պատահել, որ Հայաստանում մատակարարվող խմելու ջրի 80 տոկոսն անհետ կորում է ճանապարհներին, և միայն 20 տոկոսն է հասնում բաժանորդներին։

«Հայասա գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ-ին։ Պետական իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում ի սկզբանե ընկերության հիմնադիր-սեփականատեր էր գրանցված Արթուր Բաղդասարյանը, սակայն այս պահին ըստ նույն կայքի, նրա մասնակցությունը դադարեցված է։ Այդուհանդերձ, ԶԼՄ–ները պնդում են, որ գործարանի սեփականատերը հենց Արթուր Բաղդասարյանն է։

Հիշեցնենք` օգոստոսի սկզբին «Վեոլիա ջուրը» դիմում էր ներկայացրել ՀԾԿՀ` ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու համար։ Հիմա սակագինը կազմում է 191,4 դրամ, սակայն բնակիչ-բաժանորդները 180 դրամ են վճարում, մնացածը պետությունն է սուբսիդավորում։ «Վեոլիան» առաջարկում է սակագինը հասցնել 205 դրամի:

Ընդ որում, գործող սակագնի մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմում են հոսակորուստները. ընկերությունն ու ՀԾԿՀ-ն դրանք 80 տոկոս են հաշվարկել: Բայց պարզվում է այդ 80 տոկոսի անվան տակ բազմաթիվ մարդիկ ու նաև գործարաններ տարիներ շարունակ ջուր են գողացել, իսկ նրանց գողացած ջրի դիմաց վճարել են պարտաճանաչ բաժանորդները։

Լրահոս
0