00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայքլ Ջեքսոն, Արամ Խաչատրյան և ոչ միայն. Սմբատյանը խոստացավ` համերգաշրջանը հզոր է լինելու

© Sputnik / Nana MartirosyanПресс-конференция дирижера Государственного симфонического оркестра Армении Сергея Смбатяна (16 октября 2018). Еревaн
Пресс-конференция дирижера Государственного симфонического оркестра Армении Сергея Смбатяна (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է 50 համերգ տալ 2018/19 համերգաշրջանի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ աստղերը Հայաստանում ելույթ կունենան Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Президент Франции Эммануэль Макрон с супругой Брижит прогулялись по столице (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը սիրելի է դարձել հյուրերին. հայկական մշակույթն ու խոհանոցը ստիպում են վերադառնալ

Հոկտեմբերի 18-ին Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան VI միջազգային փառատոնը, որը նվիրված է կոմպոզիտորի 115-ամյակին։ Փառատոնի շրջանակում սիմֆոնիկ ու կամերային երաժշտության ինը համերգ կկայանա, որոնց կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ` դաշնակահար Բորիս Բերեզովսկին, թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնն ու բազում այլ երաժիշտներ։

Փառատոնի շրջանակում սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։

«Առաջին անգամ փառատոնի ժամանակ հնչելու են միայն Խաչատրյանի գործերը, քանի որ միջոցառումը նվիրված է մեծ կոմպոզիտորի հոբելյանին», — նշեց Սմբատյանը։

Դեկտեմբերին եզակի երաժշտական նախագիծ է ներկայացվելու` նվագախմբի ու էլեկտրոնային երաժիշտի մասնակցությամբ։ Անսովոր երաժշտական տանդեմի ծրագրում ներառված են նաև փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ստեղծագործությունները։ Դիրիժորը չբացեց բոլոր փակագծերը, բայց վստահեցրեց, որ տաղանդավոր երաժիշտների պակաս չի լինի։

«Շատերը սիրում են Ջեքսոնին, ես` նույնպես։ Մենք որոշեցինք հետաքրքիր նախագիծ անել, կարծում եմ` գեղեցիկ կլինի։ Համաշխարհային աստղերի չենք հրավիրելու, քանի որ չեմ կարծում` որևէ մեկը կարող է Ջեքսոնից հայտնի լինել. տեղական ուժերով հետաքրքիր համերգ կկազմակերպենք», — ասաց մաեստրոն, սակայն խուսափեց հարցից` արդյո՞ք դիջեյի դերում հանդես կգա վարչապետի անձնակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Պետական սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում է սեպտեմբերի 22-ին մեկնարկած համերգային շրջանի ընթացքում 50 համերգ տալ Հայաստանում ու արտասահմանում։ Սմբատյանը վստահեցրեց, որ բազում հետաքրքիր ու մեծ նախագծեր են լինելու և հրավիրեց բարձրորակ դասական երաժշտության բոլոր սիրահարներին նվագախմբի հետ մասնակցել երաժշտական ճանապարհորդությանը։

Նշենք` 2018 թվականին Պետական երիտասարդական նվագախումբը վերանվանվեց և այժմ կոչվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում նվագախումբը 48 համերգ է տվել, որոնցից 16-ը` արտասահմանում։

Լրահոս
0