ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը տարհանել է Քյոլնի գլխավոր երկաթուղային կայարանի այցելուներին ու աշխատակիցներին շենքում կրակոցների ու պատանդների գրավման մասին ահազանգ ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է Focus պարբերականը` հղում անելով ոստիկանությանը։
Նախնական տվյալների համաձայն` անհայտ անձինք պատանդներ են վերցրել կայարանի դեղատան շենքում։ Հարձակվողների թիվը դեռ հայտնի չէ։ Պարզ չէ նաև` քանի մարդու են նրանք պատանդ վերցրել։
Fire brigade and police at the #BreslauerPlatz #Köln now also #SEK pic.twitter.com/8RsZqWJL85
— Michael (@MichaelTrtzsch1) 15 октября 2018 г.
Կայարանի դիմացի հրապարակը շրջափակվել է։ Ոստիկանությունը դիմել է տեղացիներին` խնդրելով շրջանցել այդ տարածքը։
Deutsche Bahn գերմանական երկաթուղային օպերատորը Twitter-ում հայտնել է, որ շարժակազմերի աշխատանքը խափանվել է։
Exklusiv pic.twitter.com/5otuM8PobW
— Frimo (@Frimo1968) 15 октября 2018 г.
«Քյոլնում գնացքների երթևկությունը հետաձգվում է։ Ոստիկանության գործողության տևողության վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա», — նշվում է հաղորդագրության մեջ։
Deutsche Bahn-ը հայտնում է, որ արտակարգ իրավիճակի պատճառով գնացքները շեղվել են ժամանակացույցից։