ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ժաննա Լևինան` հայտնի երգիծաբան և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը, սակավաթիվ մարդկանցից է, ում հետ Ալսուն իսկապես ընկերություն է անում։ Այդ մասին նա պատմել է HELLO.RU կայքին տված հարցազրույցում։
«Ես շատ ընկերներ չունեմ։ Մտերիմ ընկերուհիներս քիչ են, մի ձեռքիս մատները հերիք են, որ հաշվեմ։ Նրանց շարքում Գարիկ Մարտիրոսյանի կինն է` Ժաննան», — ասել է Ալսուն։
Նա խոստովանել է, որ Ժաննայի հետ վաղուց է ընկերություն անում, այնպիսի տպավորություն է, որ Գարիկն ու Ժաննան մշտապես եղել են իր կյանքում։
«Մեր ամուսինները նույնպես ընկերացել են։ Գարիկը հիանալի երաժիշտ է։ Տարբեր գործիքներ է նվագում, ֆանտաստիկ երաժշտություն է գրում։ Ի դեպ, նա մասնակցել է իմ անցած համերգի պրոդաքշնին, հատուկ ինձ համար ստեղծել է մի քանի ստեղծագործություններ, որոնք հիմա ձայնագրում եմ», — ասել է երգչուհին։
Նա ասել է, որ խորհուրդների համար միշտ դիմում է Գարիկին։ Մարտիրոսյանը և Ալսուի ամուսինը` Յանը, ընկերացել են ընդհանուր նախասիրության շնորհիվ։