ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև: Հոկտեմբերի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: