00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի գինը կպահպանվի, բայց ներքին սակագները կարող են վերանայվել. Դավթյան

© Photo : Unsplash / KWON JUNHOԳազօջախ
Գազօջախ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը սահմանին ռուսական գազը գնում է իսկապես ցածր գնով: Դրան նպաստում է ոչ միայն քաղաքական իրադրությունը, այլ նաև մի շարք մակրոտնտեսական գործոններ:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, 2019թ.-ին սահմանին կպահպանի գազի ներկա գինը Հայաստանի համար: Sputnik Արմենիային նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ այդ մասին անուղղակիորեն վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում ամենացածր գնով: Միաժամանակ փորձագետը կարծում է, որ սակագները սպառողների համար կնվազեցվեն, և դրա համար որոշակի նախադրյալներ կան:

Газовая конфорка - Sputnik Արմենիա
Գազի գինն 2018-ին չի փոխվի. ե՞րբ կորոշվի հաջորդ տարվա սակագինը

Դավթյանի կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գնային քաղաքականության մասին խոսելիս պետք է առանձնացնել հարցի երկու բաղադրիչներ` գինը սահմանին և գինը ներքին շուկայում: Փորձագետը նշում է, որ Հայաստանը սահմանին իսկապես ռուսական գազը գնում է շատ ցածր գնով: Դրան նպաստում է ոչ միայն քաղաքական իրադրությունը, այլ նաև մի շարք մակրոտնտեսական գործոններ:

Միաժամանակ սահմանին վերջին նվազումները ոչ մի կերպ չեն ազդել ներքին սակագների վրա: 2016թ.-ին սակագինը 165 դոլարից մինչև 150 դոլար նվազեցնելուց հետո «Գազպրոմի» դուստրը հայտարարել է, որ նա շատ ենթակառուցվածքային հարցեր ունի, և դրանց լուծման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ։ Այդ դեպքում, բնականաբար, ներքին շուկայում չարժե ակնկալել սակագնի էժանացում:

«Շուտով «Գազպրոմ Արմենիան» կդիմի ՀԾԿՀ՝ 2019թ.-ին նոր սակագին հաստատելու համար: Ուստի հարցը պետք է լուծել արդեն այսօր և ոչ թե Հայաստան կառավարություն-«Գազպրոմ» մակարդակում, այլ պետությունների առաջնորդների, առավել ևս, որ երկկողմ հանդիպումների օրակարգում այդ հարցը առանցքային հարցերից մեկն է», - ասաց Դավթյանը:

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Սա խայտառակ իրավիճակ է. բաժանորդների համար գազի գինը չպիտի այսքան բարձր լիներ»

Նրա կարծիքով՝ կարևոր է ռուսական ղեկավարությանը հասցնել, որ «Գազպրոմ Արմենիան» արդեն կատարել ենթակառուցվածքների արդիականացման վերաբերյալ պարտականությունների մեծ  մասը և ապահովել հանրապետության գազատրանսպորտային անվտանգության բարձր մակարդակ: Հետևաբար, ընկերությունը կարող է անցում կատարել սոցիալական կողմնորոշում ունեցող սակագնային քաղաքականության՝ գազի սակագինը բնակչության համար 290 դոլարից 25 տոկոսով նվազեցնելով,

«Նիկոլ Փաշինյանի մյուս փաստարկը կարող է և պետք է հանգի ԵԱՏՄ բնական գազի միասնական շուկայի ձևավորմանը, որի ուղղությամբ այսօր արդեն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասաց Դավթյանը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։

Газовая плита - Sputnik Արմենիա
Նոր նախարարը չի բացառում գազի գնի վերանայման հնարավորությունը

Նշենք, որ «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։

Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։

Դավթյանը նշում է, որ վերջին տարիներին «Գազպրոմին» հաջողվել է զգալիորեն կրճատել բնական գազի ինքնարժեքը՝ հասցնելով այն 1000 խմ համար 20-22 դոլարի, ինչը արդյունավետ սակագնային քաղաքականություն վարելու հնարավորություն է տալիս: Այս ֆոնին սպասվում է աշխարհում բնական գազի սպառման զգալի աճ, և «Գազպրոմը»՝ շուկայի առանցքային խաղացողներներից մեկը,  զգալիորեն կբարձրացնի իր կոմերցիոն արդյունավետությունը և կկարողանա պահպանել ցածր «քաղաքական սակագները» իր շահերի գոտիներում, այդ թվում՝ Հայաստանում:

Լրահոս
0