00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն կախի և չեն հեռացնի. ուղղակի ցավալի է, որ «կիքսը» հենց Ազնավուրին էր վերաբերում

© Sputnik / Asatur YesayantsПосетители в центре Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн
Посетители в центре Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի տեսահոլովակը, որում Ազնավուրին մեկ տասնամյակ կյանք էին ավելացրել, հասարակության շրջանում մեծ իրարանցում առաջացրեց։ Բազում մեղադրանքներ հնչեցին, որոնցից ամենամեղմը անփութությունն էր։ Պատահականություն է, իհարկե, սխալմունք, վրիպակ, բայց բավականին խորհրդանշական ու ցավալի է։

Հայաստանի արտգործնախարարությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին բացման ժամանակ տեսահոլովակում Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ նշելու (1914, 1924-ի փոխարեն) պատասխանատվությունը գցեց ֆրանսիական Agence Publics գործակալության վրա. իբր այն էր զբաղվում միջոցառման բովանդակությամբ ու գրաֆիկայով։

Сын Шарля Азнавура Николя в центре Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նա գերմարդ էր. Նիկոլյա Ազնավուրը խոսել է հոր տված կարևոր դաստիարակության մասին

Կազմակերպությունը դա տեխնիկական վրիպակ է որակել։ Հուսանք, որ գործակալությունից ոչ մեկին մահապատժի չեն ենթարկի ու գործից չեն հեռացնի։ Նույնիսկ պարզունակ ձևով համակարգչի հետ շփված ցանկացած մարդ գիտի՝ ինչպես են այդպիսի վրիպակները լինում․ մատը սեղմում է կողքի կոճակն ու վերջ։ Ոչ ոք կռվի ծարավ չէ, թեև իսկապես ցավալի է, որ հենց Ազնավուրի հետ է այդ սխալմունքը եղել։

Վատն այն է, որ այդ պահին քչերը նկատեցի սխալը, սակայն դա բացատրելի է, այդպիսի միջոցառումների ժամանակ մարդիկ զբաղված են այլ բաներով, այլ ոչ թե կազմակերպիչների «կիքսերը» փնտրելով։

Չգիտեմ՝ հիմա ոնց, բայց նախկինում նման միջոցառումներն անցնում էին տարատեսակ գեղարվեստական խորհրդների, կուսակցական ու հանրային ատյանների միջով, որոնց վրա մենք ծիծաղել ենք ու բարեհաջող մոռացել ենք նման պրակտիկան։ Բայց դրա մեջ տրամաբանական մի բան կար. նման տհաճ սխալներից խուսափելու հնարավոր էր։

Կհամարձակվեմ ենթադրել, որ տեսահոլովակը նախապես ոչ ոք չէր նայել, հավանաբար, գործակալությունը պատրաստել էր ու այն միանգամից ցուցադրվել էր բացմանը, առանց նախնական, այսպես ասած, որակի ստուգման։ Հակառակ դեպքում այդպիսի սխալը չէին կարող չնկատել, եկեք բացառենք այն տարբերակը, որ տեսահոլովակը նայել են ու սխալը չեն նկատել։

Экран с изображением неправильной даты рождения Азнавура на XVII саммите Франкофонии (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է Ազնավուրի ծննդյան սխալ գրված տարեթվի պատասխանատուն. ԱԳՆ–ն գիտի մեղավորին

Հաշվի առնելով, որ Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ամբողջությամբ նախորդ իշխանությունների աշխատանքն է, որոնց հիմա միայն ալարկոտը չի վարկաբեկում, կարելի է ենթադրել, որ վերջին ամիսներին քիչ աշխատանք էր մնում։ Քիչ ու հենց այդպիսի, զուտ կազմակերպչական, ինչ-որ բան ավարտել, ինչ-որ բան նկարել։

Երևանի, Ազնավուրի ծննդյան տարեթվի պատմությունը պետք է դաս լինի` լավ է վստահել կատարողին, բայց կազմակերպիչները պետք  է ինչ-որ հսկողական գործառույթներ անպայման նախատեսեն։ Ու այդ գործառույթները պետք է կատարեն կոմպետենտ մարմինները՝ ավելի վատ կիքսերից խուսափելու համար։

Առջևում ևս մեկ մեծ տոնակատարություն կա․ նշելու ենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակը։ Ասում են՝ տոնակատարության ծավալը ակնկալվածից շատ ավելի համեստ է լինելու, ասում են նաև, որ Երևանի ծննդյան օրը, հիմնականում ֆինանսական պատճառներով, «զոհաբերել» է Ֆրանկոֆոնիային։ Այդպես է, թե ոչ` մեր գործը չէ, ու դա կարևոր էլ չէ։

Այսպես, թե այնպես Երևանի օրը նշվելու է։ Ցանկալի կլիներ, հնարավորության դեպքում, որ ամեն ինչ առանց միջադեպերի անցներ, որ հետո անհարմար չլիներ։ Ու դրա համար շատ քիչ բան է հարկավոր․ստուգել, նայել, օրինակ, պատրաստի նյութերը։

Այս ամենը չի խանգարի նաև ցանկանացած այլ խնդիրներ լուծելիս, պետք է հիշել, որ աչքի են ընկնում ոչ միայն վիզուալ «կիքսերը»։ Հարկ է ևս մեկ անգամ ընթերցել պատրաստած ելույթները, ու ի դեպ, փորձել լավ տոնը հանրահավաքի չվերածել։

 

Լրահոս
0