ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-17-ը՝ առանձին շրջաններում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ:
Երևան քաղաքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: