ԵՐԵՎԱՆ, 12 Հոկտեմբեր — Sputnik. Արցախյան ազատամարտի մասնակից, ՊՊԾ գործով ձերբակալված Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») հոգեհանգիստը տեղի կունենան Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Ինչպես տեղեկացնում են Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովից, նրա դին հոկտեմբերի 13-ին հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին Հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա Հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, 47 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, որ հանրությանը հայտնի է «Միայնակ գայլ» մականունով։