ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Եղիսաբեթ II-ի թոռնուհին` արքայադուստր Եվգենյան, ամուսնացել է 32-ամյա գինեվաճառ Ջեկ Բրուքսբենքի հետ: Այս մասին հայտնում է Sun պարբերականը։
Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Վինձորի դղյակի տարածքում գտնվող Սբ.Գևորգ մատուռում, որտեղ մայիսի 12-ին ամուսնացել էին Հարին ու Մեգան Մարքլը։
Զույգը ծանոթացել է 2011 թվականին Շվեյցարիայի լեռնադահուկային առողջարանում։ Այն ժամանակ արքայադստեր ընտրյալը մատուցող էր աշխատում։
Յորքի արքայադստեր ամուսինը հասցրել է կարիերա անել ռեստորանային բիզնեսում ու դարձել է Mahiki լոնդոնյան ակումբի կառավարիչը։ Այդ ակումբն արքայազն Հարրի ու Ուիլյամի սիրելի վայրերից է։ Հետո գործարարը որոշել է լքել պաշտոնն ու գինու վաճառքով զբաղվել։
Ջեկ Բրուքսբենքը համարվում է բարոնետական տոհմի հետնորդ ու արքայադուստր Եվգենյայի հեռավոր բարեկամ։ Զույգի երեխաները չեն կարող ոչ մի կոչում ունենալ, քանի որ արքայադստեր տիտղոսը չի կարող նրա հետնորդներին անցնել։
Meet Jack Brooksbank, the newest member of the Royal familyhttps://t.co/xwCkQw4391
— The Telegraph (@Telegraph) 12 октября 2018 г.
Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ հարսանիքի ծախսերը գերազանցել են 2,7 միլիոն ֆունտ ստեռլինգը (գրեթե 3,6 միլիոն դոլար)։
Արարողության ամենաթանկ մասն անվտանգության ապահովումն էր։ Որոշ գնահատականներով՝ ծախսերը երկու միլիոն ֆունտ են կազմել։ Երկրորդ տեղում մատուռը զարդարելու համար օգտագործված ծաղիկներն էին, տրանսպորտային միջոցներն ու հարսի և ուղեկցողների ծաղկեփնջերը։
Princess Eugenie arrives wearing a low-back dress #royalwedding https://t.co/ifV7TcLHkX pic.twitter.com/DQHqLvI8nZ
— The Telegraph (@Telegraph) 12 октября 2018 г.
Հետո՝ դիզայներներ Քրիստոֆեր դե Վոսայի ու Պիտեր Պիլոտտոյի հեղինակած արքայադուստր Եվգենյայի հարսանեկան զգեստը։ Վարդագույն սափյուղով մատանին 30-ից 150 հազար դոլար արժե։ Հարսի գլխին ադամանդներով ու սափյուղով թագ էր, որը ստեղծվել է XX դարի սկզբին շոտլանդացի հարուստ գարեջրեգործի դստեր ու անգլիական խորհրդարանի պատգամավորի կին Մարգարետ Գրևիլի համար։
28-ամյա արքայադուստր Եվգենյան Եղիսաբեթ II –ի վեցերորդ թոռնուհին է ու իններորդն է բրիտանական գահի ժառանգման հերթում:
Princess Eugenie’s wedding dress: Christopher de Vos and Peter Pilotto design the royal bridal gownhttps://t.co/37RUa1dLLM pic.twitter.com/v9v3ub6l3B
— The Telegraph (@Telegraph) 12 октября 2018 г.