00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա Ազնավուրի պայքարն էր, նշանակում է՝ նաև Ֆրանսիայի. Մակրոնի հուզիչ ելույթը

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Франции Эмманюэль Макрон в центре Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн
Президент Франции Эмманюэль Макрон в центре Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկա ապրիլի 24–ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik.  Ֆրանսիան հայկական սփյուռքի հետ կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը, ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում «Ազնավուր» կենտրոնում:

Выступление Шарля Азнавура во время концерта, организованного Международной организацией франкоязычных стран в представительствах ООН (13 марта 2018). Женева - Sputnik Արմենիա
Emmenez-moi. Ազնավուրի կարևոր ուղերձը Երևանից Ֆրանկոֆոնիայի հյուրերին

Մակրոնը նշել է, որ իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։

«Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը, իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս։

Նրա պայքարը նախ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ՝ դիմակայելու պատմության վերքերին, եւ որ հիշեր, թե ով է ինքը՝ հոգի, որ առաջ է տանում հազարամյա խորքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված», — ասաց Ֆրանսիայի նախագահը:

Եթե Հայաստանում ներգաղթյալի որդին հերոս է, ապա նախ որովհետեւ 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո երդվեց իր երկրի առջև, որ նրա տարվա եղանակները նորից կերգեն և նրա զավակներն ավելի ուժեղ կկառուցեն (Մակրոնը մեջբերեց Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի տեքստը)։

Մակրոն նշեց, որ նա հավատարիմ մնաց այս խոստմանը։ Շնորհիվ նրա գործունեության երեխաներ գնացին դպրոց, ընտանիքներ մի քանի ժամով լույս ունեցան, ենթակառուցվածքներ վերակառուցվեցին։ Հայաստանը ոտքի կանգնեց, մնաց ուժեղ նաև նրա շնորհիվ։

Այսօր «Ազնավուր» հիմնադրամը Նիկոլյայի ու Քրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այս հանձնառությունը Հայաստանի զավակների համար, ասաց Մակրոնը։

«Իսկ Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան, կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ պայմաններում։ Ես կվերադառնամ, որպեսզի մենք առանց շտապելու միասին խորացնենք մեր սկսած տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի նոր դինամիկան, որտեղ կենտրոնը, ուր մենք գտնվում ենք, լիովին կզբաղեցնի իր ծովակալի նավի առաջատար տեղը», — նշեց Մակրոնը:

Президент Армении Армен Саркисян перед центром Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախագահն «Ազնավուր» կենտրոնի բացմանը շանսոնյեի հետ կապված մի քանի պատմություն է պատմել

Նրա խոսքով՝ Ֆրանսիան հայ համայնքի հետ կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Նա ասաց, որ այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։

«Չկան բառեր՝ նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Նա, ով գիտեր Ֆրանսիան 1915-ից ի վեր, դատապարտել է Ցեղասպանությունը Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը», — ասաց Մակրոնը:

Նա խոստացավ, որ առաջիկա ապրիլի 24–ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Մակրոնը նշեց, որ Ֆրանսիան կշարունակի Ազնավուրի գործը ֆրանսիական մշակույթի և լեզվի ոլորտում: Նախագահն ուշադրություն դարձրեց նրան, որ մոտ 43 հազար հայ երիտասարդներ այսօր սովորում են ֆրանսերեն: Մակրոնի խոսքով՝ թիվը մեծ է, բայց դա բավարար չէ. պետք է առաջ գնալ, իսկ ֆրանսերենը հաղթաթուղթ դարձնել:

Մակրոնն ուշադրություն դարձրեց նրան, որ Ազնավուրի հիմնադրամը, Ֆրանսիայի դեսպանատունը և «Ալյանս Ֆրանսեզ» մշակութային-լուսավորչական հասարակական կազմակերպությունը փաստաթուղթ են ստորագրել հատուկ մշակութային-լեզվական կենտրոն ստեղծելու մասին:

Նա պարտավորվեց աջակցել այդ նախագծին և հույս հայտնեց, որ 2021թ-ին ներկա կգտնվի դրա բացմանը:

«Ազնավուր» կենտրոնը հարթակ կծառայի կրթական և մշակութային փոխանակման համար: Մասնավորապես, կառաջարկվի ֆրանսերեն լեզվի ուսուցման մեթոդ՝ հիմնված Ազնավուրի երգերի վրա:

Լրահոս
0