ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ազնավուր» կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը վավերացնելու մասին:
Նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության ու բանակցությունների ճանապարհով:
«Ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», — ասել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քվեարկության դրվեց ու 67 կողմ ձայնով ընդունվեց «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծում կատավող փոփոխությունը թույլ կտար վարչապետի ընտրության հարցով հրավիրվող ԱԺ նիստն անորոշ ժամանակով համարել հետաձգված, եթե պատգամավորները արտակարգ իրավիճակի պայմաններում չկարողանն ներկա լինել նիստին:
Գործող օրենքով նման դեպքում նիստը համարվում է չկայացած: Իսկ երկու շաբաթվա ընթացքում 2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ը լուծարվում է:
ԱԺ-ի ընդունած այս օրենքն արդեն շուրջ 10 օր նախագահի սեղանին է, բաց նախագահն այն չի ստորագրում: