00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նորերից. Շարմազանով

© Photo : official site of the Parliament of RAВице-спикер НС Армении Эдуард Шармазанов на третьем Международном форуме руководителей парламентов Евразийских государств (9 октября 2018). Анталья
Вице-спикер НС Армении Эдуард Шармазанов на третьем Международном форуме руководителей парламентов Евразийских государств (9 октября 2018). Анталья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների 3-րդ միջազգային համաժողովին Շարմազանովը խոսել է Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման կարևորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին»: Անթալիայում տեղի է ունեցող  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

Вице-спикер НС Армении Эдуард Шармазанов на третьем Международном форуме руководителей парламентов Евразийских государств (9 октября 2018). Анталья - Sputnik Արմենիա
Շարմազանովը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պաշտոնյանի Արցախի մասին ելույթին

Նա ընդգծել է, որ Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, մշտապես կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջև:

«Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարևորում ենք ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների եւ հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին»,–ասել է Շարմազանովն ու մասնակիցներին հիշեցրել, որ Թուրքիան 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: «Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է»,–նշել է նա:

Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Իսրայելի Քնեսեթը չի քննարկի Հայոց ցեղասպանության օրինագիծը

ՀՀ ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: «Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից»,–ասել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:

Լրահոս
0