ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-11-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմետ» ծառայությունը։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Երևան քաղաքում հոկտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-11-ը՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև: