ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»,– գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հուշագրի տեքստը կհրապարակվի ավելի ուշ:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց ստորագրած փաստաթուղթը: