00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանկոֆոնիան ու Երուսաղեմը. ինչից են Երևանում խոսում կորեական ու արաբական դիվանագետները

© Sputnik / Aram NersesyanСаммит Франкофонии в Армении (8 октября 2018). Еревaн
Саммит Франкофонии в Армении (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանկոֆոնիայի համաժողովը Երևանում հավաքել է ընկերներին Հարավային Կորեայից, Արաբական Էմիրություններից ու տասնյակ այլ երկրներից, որտեղ սիրում ու գնահատում են ֆրանսերենն ու ֆրանսիական գրականությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ֆորումը լավ հնարավորություններ է տալիս Կորեային ու Հայաստանին։ Այս մասին ֆորումի ընթացքում ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF)  Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Ժան Կեուն Խոն։

Глава МИД Зограб Мнацаканян и исполнительный секретарь Франкофонии Микаэль Жан загасили марку, посвященную XVII саммиту Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիական նամակների վրա Սարյանի ու Գառզուի նկարներով նամականիշներ կհայտնվեն

«Դա Ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրների հետ հարաբերությունները լավացնելու հիանալի հնարավորություն է։ Կարծում եմ` OIF նախարարների համաժողովն ու գագաթնաժողովը բարձր մակարդակով մեր ներկայությունը միջազգային ասպարեզում ուժեղացնելու լավ հնարավորություն է», – ավելացրեց նա։

Կորեան OIF–ում դիտորդի կարգավիճակում է։ Կորեայում Ֆրանկոֆոնիայի մշակույթի զարգացման համար առաջին քայլերն են արվում, սակայն  որոշ բաներ արդեն արվել են։

«Արևելյան Ասիայում Կոերան ֆրանսերեն իմացող ու ուսումնասիրող մարդկանց քանակով առաջինն է։ Մենք մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի միակ դիտորդ երկիրն ենք։ Մենք ընդլայնում ենք ֆրանսերենի ուսումնասիրությունը Կորեայում ու անցկացնում ենք միջոցառումներ, որոնք օգնում են երիտասարդներին ավելի լավ ծանոթանալ Ֆրանսիական մշակույթին», – ավելացրեց կորեացի դիվանագետը։

Մասնակցությունը OIF–ին նախագծերում այդ գիտելիքների մակարդակի բարձրացման, մշակութային փոխանակությունը աշխուժացնելու, նաև Ֆրանկոֆոնիայի արժեքներում մեր ներդրումն ունենալու լավ հնարավորություն է։ Դա, առաջին հերթին, մարդասիրությունն է ու կարիքավորների աջակցությունը։

«Այդ պատճառով մենք կարևորում ենք Աֆրիկային աջակցող OIF նախագծերը», – նշեց Ժան Կեուն Խոն։

Речь министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна на саммите Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մնացականյան. Ֆրանկոֆոնիան կանդրադառնա չլուծված հակամարտություններին

Կորեացի դիվանագետների համար սա առաջին հայաստանյան այցն է, իսկ նրանց արաբ գործընկերներն այստեղ վաղուց ու բարեհաջող աշխատում են։

«Ես արդեն եղել եմ այստեղ 2015 թվականին, կրկին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին», – ասում է Զակի Անվար Նուսեյբեն, Միացյալ Արաբական Էմիրությունների պետական նախարարը։

OIF–ում Էմիրությունները մասնակցում են 2010 թվականից ու նույնպես դիտորդի կարգավիճակում են։

«Մենք շատ տպավորված ենք Հայաստանի, որպես ընդունող երկրի, կազմակերպչական աշխատանքի մակարդակով։ Ու ոչ միայն պաշտոնական մասով, այլ հայերի հյուրընկալությամբ, նրանց ընկերասիրությամբ», –նշեց նախարարը։

Գնալով` Էմիրությունների ավելի շատ բնակիչներ բացահայտում են իրենց համար Հայաստանի այդ որակները, ևս մեկ անգամ ընդգծեց պաշտոնյան։ Այստեղ նա արևելյան ավանդույթներով շռայլ էր գովասանքի բառերի հարցում։

«Մենք կրկին տեսանք ու ավելի լավ ճանաչեցինք Հայաստանն ու Երևանը` աշխարհի ամենահին քաղաքներից մեկը։ Այստեղ կա մշակույթի հարստություն, բնության գեղեցկություն, հյուրընկալություն։ Հյուրերը ԱՄԷ–ից սկսեցին բացահայտել ձեր երկիրը ոչ միայն  որպես հանգստյան վայր, այլև որպես զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների երկիր», – ավելացրեց Նուսեյբեն։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը գիտի` կարևոր է խաղաղ գոյակցությունը. նախարարը բացեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

Նա ավելացրեց, որ շատ կարևոր է և՛ Ֆրանկոֆոնիայի, և՛ արաբերենի զարգացումը Հայաստանում։ Հայաստանը միշտ խոր մշակութային կապեր է ունեցել արաբական աշխարհի հետ, այդ թվում` Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի հետ։ Նախարար Նուսեյբեն վստահ է, որ դժվար է պատկերացնել այդ ու բազում այլ երկրների կյանքն առանց հայ համայնքի։

Նա հիշեց նաև իր հայրենի քաղաքը` Երուսաղեմը, ու կարևորեց արևելյան քրիստոնեական, այդ թվում՝ հայկական եկեղեցին։

«Կարծում եմ` դա կօգնի Հայաստանում արաբական մշակույթի ու լեզվի տարածմանը», – ավելացրեց նա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից:

Լրահոս
0