00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել է գծերը ջնջելու ժամանակը. վարչապետը ներկայացրեց նոր նախարարներին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян встретился с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ավարտել գծեր գծելու ժամանակը և անցնել գծերը ջնջելուն։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: 

«Տեղի է ունեցել նախարարի փոփոխություն, այդ որոշման հանգամանքները ներկայացվել են հրապարակային: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար, մաղթել նրան հաջողություններ: Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհավորել նոր նախարարին՝ պարոն Արշակյանին, ով մինչ այս առաջին տեղակալն էր: Նա կառավարությունում համարվում էր և հիմա էլ պետք է համարվի, որ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ 1 պատասխանատուն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Министр энергетических инфраструктур и природных ресурсов Армении Гарегин Баграмян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարին

Վարչապետը նշեց, որ հետագայում պետք է մտածել այդ պատասխանատվությունն առավել արդյունավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման վերաբերյալ:

«Խնդիր ունենք Հայաստանն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքների երկրից դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: Այս հարցում նախարարության դերը ավելի է ընդգծում: Իհարկե, կարևոր է նաև տրանսպորտը, որը նույնպես պետք է բարձր մակարդակի վրա լինի: Թյուրըմբռնում չլինելու համար ասեմ, որ եթե մենք ասում ենք գյուղատնտեսությունում ներդրվեն տեխնոլոգիական լուծումներ, դա չի նշանակում, որ մեր գյուղմթերքի պետք է լինի ոչ մաքուր: Ընդհակառակը, պետք է կիրառենք այնպես, որ բնապահպանական առումով գյուղմթերքը լինի ավելի մաքուր: Հայաստանը մաքուր սննդի երկիր պետք է լինի»,- ավելացրեց վարչապետը:

Ներկայացնելով ԱԻՆ նոր ղեկավար Ֆելիքս Ցոլակյանին` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ցոլակյանը կառավարման համակարգում նոր մարդ չէ։

«Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել: Սա նշանակում է, որ հանրությունն էլ է հասկացել, որ կա գծեր գծելու ժամանակը և կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա եկել է մի շրջան, որ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը ու սկսենք դրանք ջնջելու ժամանակը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքը Ֆելիքս Ցոլակյանի հետ կշարունակվի:

Լրահոս
0