00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հակահեղափոխության վտանգը» կհեռանա. բա հետո՞

© Sputnik / Asatur YesayantsГраждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ ընտրությունները, կարծես, դեկտեմբերին են կայանալու, ու Հայաստանը նոր ԱԺ-ով մուտք կգործի նոր տարի։ Նոր խորհրդարանի կազմն, այդ դեպքում, հիմա արդեն հայտնի է, ու այդ ընտրությունները կանցկացվեն միայն թղթաբանությունն ապահովելու համար։ Ու ամենամեծ վտանգը հենց դա է, դրանք կրկին զուրկ կլինեն բովանդակությունից ու հերթական «մերժիր Սերժին» կդառնան։

«Հակահեղափոխության վտանգը» վախեցնելու մի գործիք է դարձել, որը կանխորոշում է երկրի քաղաքական ու ընտրական գործընթացները։ Հենց լայն ընտրազանգվածներին այդ վտանգով վախեցնելու փաստը հանգեցրեց այն բանին, որ Երևանի ավագանու ընտրություններն, ըստ էության, ոչ թե մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններ էին, այլ ՀՀԿ-ի կառավարման ժամանակաշրջանը մերժելու ցուցադրում։

Премьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина Зангак (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մանդատդ տուր, գնանք նոր մանդատի հետևից. ԱԺ-ն ցրելու նոր տարբերակ

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի անձը բացարձակ նշանակություն չուներ։ Եթե դերասանի փոխարեն լիներ ակադեմիկոս, ֆուտբոլիստ կամ աղբ հավաքող, արդյունքները նույնը կլինեին, քվեարկում էին ոչ թե ծրագրի, ունակությունների ու փորձի, այլ քաղական ուժի համար, որը առաջադրել ու իրականացրել էր «մերժելու» կարգախոսը։

Նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրություններում, եթե դրանք կայանան մինչ տարեվերջ․ Փաշինյան ու նրա թիմը կարող են խոստանալ, որ Մարսի վրա հայկական բնակավայր կհիմնեն, կամ կարող են ընդհանրապես ոչինչ չխոստանալ, վերջնական արդյունքի վրա դա բացարձակ ոչ մի ազդեցություն չի ունենա։ «Նախկիններից» երաշխավորված հրաժարվել են, ու էլ ոչ մեկ ոչ մի շանս չի ունենա։

Հենց դա է ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու ձգտման կարևորագույն պատճառներից մեկը։ Տեսականորեն, իհարկե, այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը կարող է նոր իշխանություններին վատություն անել, նույնիսկ սաբոտաժ անել, սակայն գործնականում դա անհնար է երևակայել. ոչ ոք, նույնիսկ վիրավորված «նախկինները» չեն հակադարձի երկրի ու հասարակության համար օգտակար նախաձեռնություններին։ Հակառակ դեպքում նրանք վերջնականորեն կզրկվեն ընդդիմադիր դաշտը վաղ թե ուշ զբաղեցնելու հնարավորությունից, որն իրենց կարծիքով իրենք դեռ պահպանում են։

Сатик Сейранян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սեյրանյան. «Երբ իշխանության լեքսիկոնը «փռեմ, ծեփեմ ասֆալտինն է», մարդիկ դա վերցնում են»

Քաղաքական ճգնաժամի խորացումը, որը կարող է անկանխատեսելի դառնալ, շատ ավելի վտանգավոր կլինի, քան փողոցներում ու հրապարակներում հազարավոր բարկացած, բայց լավ կազմակերպված ցուցարարները։ Դա հասկանում են բոլորը, ու այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրությունները կկայանան հենց Փաշինյանի նշած ժամկետներում։

Հատկապես, որ իր հավանությունը գրեթե տվել է «Բարգավաճ Հայաստանը», որը կողմնորոշվել է իր ուղղվածության հարցում։  Այլ կուսակցությունների ու քաղաքական կազմակերպությունների ազդեցությունը կարելի է հաշվի չառնել․ ոմանց հետնորդները շատ սակավաթիվ են, իսկ ոմանց ձայնը ընտրողների մոտ կարող է հակառակ արձագանքի արժանանալ։

Ժողովրդավարությանն իր հակվածության մասին հայտարարած ցանկացած երկիր, զարգանում է ուժերի  մշտական վիճաբանությունների, վեճերի ու դեբատների մեջ, քաղաքական ճգնաժամ է տեղի ունենում, հետևաբար՝ հեռացում կառուցողական գործընթացից։

Մեզ մոտ իշխանությունը հեղափոխություններով է փոխվում, իսկ եթե ոչ, ապա պարտվողներից մեկն, անպայման, իրեն հաղթող է հայտարարում ու մեղադրում է հաղթողին ընտրակեղծիքի մեջ՝ դրանից բխող ներքաղաքական իրավիճակի տատանումներով։

Специальная следственная служба Армении - Sputnik Արմենիա
Սամվել Մայրապետյանը ՀՔԾ-ում է. ծառայությունից հաստատեցին լուրը

Ավագանում ընտրությունները, թերևս, առանց կեղծիքների առաջին ընտրություններն էին։ Անկասկած․խորհրդարանական ընտրություններն էլ այդպիսինը կլինեն, եթե առաջիկայում կայանան։ Պարզապես դրանք կլինեն նաև առանց այլընտրանքի, քանի որ հորիզոնում չկա մեկը, ով կարող է «մերժիր Սերժին» կարգախոսին իրական մրցակից դառնա։

Ընտրությունների անայլընտրանք լինելը շատ ավելի լավ չէ, քան դրանց կեղծումն այն առումով, որ դրանք հեռու են ժողովրդավարությունից։ Սակայն  հենց դրանում նոր իշխանությունները բացարձակ մեղավոր չեն՝ հիմա երկրում չկա այն քաղաքական ուժը, որը կարող է լուրջ հակակշիռ լինել։ Ոմանք զբաղված են այն բանով, որ գոնե նվազագույն դեր ու շահույթ ստանան, մյուսներն ինչպես միշտ հանգիստ նստած են ու հասկանում են, որ իրենցից քիչ բան է կախված։ Ոմանք էլ, հնարավոր է, ուրախ վերադասավորվել ու կարող էին վերակազմավորվել, պարզապես գաղափար չունեն՝ ինչպես է դա արվում, սովոր չեն, փորձ չունեն։

Մյուս կողմից էլ՝ դեկտեմբերյան ընտրությունները թեւ երաշխավորում են նոր իշխանության հաղթանակը, դրանք նաև կհանգեցնեն պետության կառավարման գործնական քայլերի իրականացմանը։  Այդ ընտրություններից հետո «մերժողական» հռետորաբանության շարունակությունն արդեն անհեթեթ կլինի,  իսկ երկրի գործնական ղեկավարումը հաղթողների համար կարող է բարդ խնդիր լինել։

Լավ կլինի, եթե այն լուծելի լինի, հակառակ դեպքում առջևում նորից կլինեն ցնցումներ, «մերժումներ», արտահերթ ընտրություններ։ Նորից անայլընտրանքային, ի դեպ։

Լրահոս
0