ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:
Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է նա հրազենային վնասվածքներ ստացել:
ԱԺ նախկին պատգամավորին սպանել են Նորք Մարաշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Նշենք, որ Կարո Կարապետյանը ծնվել է 1960թ. մարտի 17-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հրազդանի կիրճում հայտնաբերել էին նրա փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին։
Գոռ Առաքելյանը հայտնի էր Վերնիսաժում տեղի ունեցած աղմկահարույց գործով: Նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման: Ազատ էր արձակվել Սերժ Սարգսյանի ներումով: