ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը մտադիր է անցկացնել հարազատների և ընկերների շրջապատում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հյուրերից ոմանք արդեն հասցրել են սոցցանցերում գրել սպասվող տոնի մասին։ Օրինակ` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։
«Ինքնաթիռով մեկնում եմ իմ ընկեր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվան մասնակցելու։ Կօգտվեմ հնարավորությունից քննարկելու համար միջազգային ամենակարևոր հարցերը», — գրել է նա։
Իտալիայի նախկին վարչապետն անցած տարի էլ էր մասնակցել ՌԴ նախագահի ծննդյան տոնին, որը նշել էին Սոչիում։ Այն ժամանակ Բերլուսկոնին նրան հսկայական վերմակասավան էր նվիրել, որի վրա պատկերված էին իրար ձեռք սեղմող քաղաքական երկու գործիչները` Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի և Հռոմի Կոլիզեյի ֆոնին։
Նշենք, որ վաղը` հոկտեմբերի 7-ին, Պուտինը կնշի իր 66-ամյակը։