00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը կադրերի լուրջ պակաս ունի. Բախշյանը` վարչապետի կադրային քաղաքականության մասին

© Photo : official site of the PM of RAЗаседание правительства Армении (2 августа 2018). Еревaн
Заседание правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցցանցերում և ԶԼՄ–ներում պարբերաբար հոդվածներ են հայտնվում այն մասին, որ Փաշինյանի թիմը կարող է ներգրավել ՀՀԿ–ական կադրերին։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Բարգավաճ Հայաստանից» ու ՀՅԴ-ից բաժանվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված է նոր ու նորմալ կադրեր ընտրել կառավարության թափուր պաշտոնների համար։

ՀՀ կառավորություն - Sputnik Արմենիա
Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Երբ վերոնշյալ ուժերն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցում սատարեցին ՀՀԿ-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հենց փողոցում ստորագրեց ԲՀԿ-ական ու դաշնակցական նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու որոշումները։

Վարչապետին առայժմ չի հաջողվել բոլորին փոխարինողներ գտնել, բայց հաշվի առնելով, որ պետական ապարատում միայն նախարարներ ու մարզպետներ չեն աշխատում, և ավելի ցածր դասի պաշտոններ էլ կան, ստացվում է` աշխատատեղերի շրջանակը մեծանում է մի քանի անգամ։

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում պարբերաբար հոդվածներ են հայտնվում այն մասին, որ Փաշինյանի թիմը կարող է ՀՀԿ-ական կադրեր ներգրավել։

Հասարակական և քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով` անզեն աչքով էլ երևում է, որ վարչապետը կադրերի լուրջ պակաս ունի։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Փաշինյանը պետք է կադրեր ընտրի` հաշվի առնելով այդ մարդկանց պրոֆեսիոնալ հմտությունները, իսկ կուսակցական պատկանելությունն ու կենսագրական այլ մանրուքներ պետք է երկրորդ պլան մղվեն։

«Անկասկած, նախարարական պաշտոնները, նախևառաջ, քաղաքական պաշտոններ են։ Բայց երբ խոսքը վերաբերում է նրանց տեղակալներին, վարչության, բաժնի պետերին և այլն, ապա այդ դեպքում արդեն պետք է հաշվի առնեն այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը», — ասաց նա։

Օրինակ` Փաշինյանը չպետք է հրաժարվի մարդկանց ներուժից ու մասնագիտական հմտություններից միայն այն պատճառով, որ նրանք ՀՀԿ-ական են եղել կամ կան։

«Կարելի է անսահման համակրել Փաշինյանին, այդ համակրանքի համար որևէ պաշտոն ստանալ, այնուհետև տապալել ամբողջ աշխատանքը, և հակառակը։ Օբյեկտիվ մոտեցում է պետք», — համոզված է Բախշյանը։

Միևնույն ժամանակ նա տարակուսում է, թե ինչու է վարչապետը պաշտոններից ազատում ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին, բայց պաշտոնում թողնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը նույնպես ԲՀԿ-ական է։

Президент Армении Армен Саркисян у мемориала Мать Армения (9 мая 2018). Парк Победы, Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանը նոր նախարարներ ունի. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

«ԲՀԿ-ական փոխվարչապետը մնաց, իսկ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, որի աշխատանքից գոհ էին մարզի բնակիչները, հեռացավ։ Ինչո՞ւ։ Նա վատ չէր աշխատում, քաղաքացիները նրան դրական էին ընկալում, բայց Փաշինյանը դա հաշվի չառավ», — ավելացրեց Բախշյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդեն նշանակվել են երեք նոր նախարարները։ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Հակոբ Արշակյանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, իսկ Ֆելիքս Ցոլակյանը` արտակարգ իրավիճակների նախարար։

Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո, մինչև հոկտեմբերի 3-ը նախարարական այդ աթոռներին նստում էին Արթուր Գրիգորյանը, Աշոտ Հակոբյանը և Հրաչյա Ռոստոմյանը։

Լրահոս
0