00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքում հաստատում են` ԱՄՆ–ն նախապատրաստվում է բակտերիոլոգիական պատերազմի

© Sputnik / Asatur YesayantsРеференс-лаборатория в Ереване
Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պենտագոնը բարեգործական կազմակերպություն չէ, բայց ուսումնասիրում է նոր և մուտացիայի ենթարկված վիրուսների ազդեցությունը յուրաքանչյուր տարածաշրջանում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Մոլդովայում, Ուկրաինայում։ ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների զարգացումը շարունակվում է։

Ալեքսանդր Խրոլենկա, Sputnik Արմենիայի ռազմական վերլուծաբան

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ամերիկյան  թվի աճի մասին, որոնցում անցկացվում է հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետազոտությունների լայն սպեկտր: Հաղորդվում է նաև ԱՄՆ–ի գաղտնի լաբորատորիաներում 73 վրացի քաղաքացիների մահվան մասին։

Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայի գործունեությունը հետաքննելու անհրաժեշտության մասին, որտեղ մարդկանց վրա անցկացնում են մահաբեր փորձեր։ Եվ ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ–մայոր Իգոր Կիրիլովը հաստատել է տեղեկությունը Վրաստանի տարածքում ԱՄՆ–ի ապօրինի գործունեության մասին։

Դա թույլ է տալիս նորովի գնահատել ԱՊՀ երկրներում կենսաբանական սպառնալիքի աստիճանը։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
«Պատահական» վիրուսներ. Երևանը պետք է վերահսկի արևմտյան բիոլաբորատորիաները

Վերադառնանք ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկի` «Science»–ի հրապարակմանը։ Գերմանացի և ֆրանսիացի միկրոկենսաբանների հետազոտություններն ապացուցում են, որ Պենտագոնի «Insect Allies» (Միջատ դաշնակիցները) ծրագիրը զգալի կենսաբանական, տնտեսական և սոցիալական հետևանքներ ունի, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Երկու տարում «բարի միջատներում» ներդրվել է 27 միլիոն դոլար, բայց ԱՄՆ–ի գյուղատնտեսության համար նախագծի օգուտը տեսանելի չէ։

Կասկածելի միություն

«Insect Allies»–ը գենային ինժեներիայի և միկրոկենսաբանության ոլորտում Պենտագոնի բազմաթիվ ծրագրերից է։ Արևմտաեվրոպական հետազոտողները նշում են, որ գենետիկ տեխնոլոգիաները գյուղատնտեսական նպատակներ են հետապնդում` թիրախային տեսակաների քրոմոսոմների մեջ լաբորատոր ձևափոխություններ մտցնելով։ Սակայն այդ մեթոդի արագությունը և ճկունությունը սահմանափակ է, ժամանակ է պահանջվում, որպեսզի մոդիֆիկացված քրոմոսոմներն ուղղահայաց մի սերնդից անցնեն մյուսին։ «Դաշտերում» քրոմոսոմների արագ փոփոխության համար ԱՄՆ–ի հետազոտական ծրագիրը կողմնորոշվում է արհեստականորեն ստեղծված գենետիկորեն ձևափոխված վիրուսների տարածման վրա (հորիզոնական գենային ինժեներիա)։

«Insect Allies» ծրագիրը գենետիկ գործակալներ առաքելու համար օգտագործում է լաբորատոր միջատներ, և դա կարող է հանգեցնել էկոհամակարգերի և համաճարակների խորը փոփոխությունների։ Գերմանիայի և Ֆրանսիայի գիտնականները «Insect Allies»–ը համարում են կենսաբանական մշակում թշնամական նպատակների համար և կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի խախտում։

Человек в защитном от химикатов и бактерий костюме - Sputnik Արմենիա
Պենտագոնը Երևանի համար «ռումբե՞ր» է պատրաստում. ԱՄՆ–ի լաբորատորիաները սպառնում են հայերին

Այդ հետևությունները հաստատվում են Լուգարի վրացական կենտրոնի տեղակայման շրջանում հիվանդացության բարձր մակարդակով և փորձին մասնակցող կամավորներին շարքում մահվան զանգվածային դեպքերով (միայն 2015թ.–ի դեկտեմբերին արձանագրվել է 24 մարդու մահ)։ Վրաստանում հայտնվել են նախկինում չեղած արևադարձային միջատներ, և նրանց բնակության արեալը տեղափոխվում է ավելի հյուսիս` Ռուսաստանի տարածք։

Ի դեպ, ամերիկյան պատենտներից մեկը (№ 8967029) տրամադրվել է անօդաչու թռչող սարքին` օդում վարակված միջատներ տարածելու համար։ Նման սարքի օգնությամբ «հակառակորդների զորքերը կարող են ոչնչացվել կամ շարքից դուրս բերվել առանց ԱՄՆ–ի զինծառայողների համար վտանգի»։ Քիմիական և կենսաբանական բաղադրատոմսեր առաքելու պատենտավորված միջոցների դիապազոնը բավական լայն է և լիովին համապատասխանում է «անշփում պատերազմի» ամերիկյան հայեցակարգին։

ԱՊՀ տարածքում կառուցվել և հետազոտություններ են անցկացնում ԱՄՆ տասնյակ կենսալաբորատորիաներ։ Եվրասիայում գլոբալ կենսաբանական պատերազմի սպառնալիքը ֆրագմենտավորված է, բայց լիովին իրական։

«Մաքուր մահն» արդեն մոտ է

Կարելի է երկար մտորել ազգային հսկողության միջոցների և ԱՊՀ տարածքում ԱՄՆ կենսալաբորատորիաների պաշտպանվածության աստիճանների մասին և նույնիսկ լրագրողներին ցուցադրել ամերիկյան կենտրոնների ստերիլ հատվածներ։ Իշխանությունները և տեղի գիտնականները կարող են նույնիսկ չիմանալ վերջնական արդյունքների կամ այլ ռազմակենսաբանական մշակումների մասին, որոնք ցրված են (փազլի նման) տարբեր լաբորատորիաներում և երկրներում։

Лаборатория - Sputnik Արմենիա
Դարի հիվանդություն. բակտերիաները դիմանում են նույնիսկ հակաբիոտիկներին

Որպես կանոն` տեղի իշխանություններն ամեն ինչ հերքում են։ Սակայն Պենտագոնը բարեգործական կազմակերպություն չէ։ ԱՄՆ–ի ռազմակենսաբանական գործունեության ֆինանսավորման ծավալը 2017-2019թթ.–ին կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար, և ոչ ոք չի պատասխանում մի պարզ հարցի` ինչո՞ւ է Պենտագոնը հսկայական գումարներ ծախսում միկրոկենսաբանական և գենետիկ հետազոտությունների համար հեռավոր և համաճարակային առումով բարեկեցիկ Հյուսիսային Եվրասիայում։

Վրաստանում Լուգարի կենտրոնը ԱՄՆ–ի ընդարձակ ռազմակենսաբանական ծրագրի փոքր բաղադրիչն է հետխորհրդային տարածքում։ Պենտագոնն ուսումնասիրում է նոր և մուտացիայի ենթարկված վիրուսների ազդեցությունը յուրաքանչյուր կոնկրետ տարածքում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Մոլդովայում, Ուկրաինայում։ ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների զարգացումը շարունակվում է։

ԱՄՆ օրենսդրության համաձայն` կենսաբանական զենք ստեղծելու ոլորտում հետազոտությունները թույլատրում է ամերիկյան կառավարությունը, ընդ որում նման նախագծերի մասնակիցներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այնպես որ բժշկական փորձեր անցկացնելու քողի տակ ամերիկացիները լիովին անպատիժ կարող են նախապատրաստվել բակտերիոլոգիական պատերազմի։

Լրահոս
0