ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ազնավուրն ուզում էր մեկ դար ապրել, խոստացել էր, բայց մահն ավելի շուտ վրա հասավ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
[🇫🇷👤] Emmanuel #Macron sur #CharlesAznavour: "En #France, les poètes ne meurent jamais."
— LCI (@LCI) 5 октября 2018 г.
Le direct sur https://t.co/CcR7r14PV9 📱💻 > https://t.co/xzjou6KStB pic.twitter.com/1VTMyUJPjj
Նրա խոսքով` տարիքն Ազնավուրին չէր զրկել ապրելու, ստեղծագործելու, երգելու, սիրելու և ծիծաղելու խենթ ախորժակից։
«Նա նաև մեզ էր ապրեցնում՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները: Բոլոր առաքինություններից նա կարևորում էր հավատարմությունը, հավատարմությունն իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին: Նաև հավատարմությունը Հայաստանին: Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաև որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը,- ասաց Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն իր ելույթում ընդգծեց. «Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:
Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
🎶 C'est la chanson "Emmenez-moi" qui accompagne le cercueil de #CharlesAznavour dans la cour des Invalides. #HommageAznavour #La26
— LCI (@LCI) 5 октября 2018 г.
Le direct sur https://t.co/CcR7r14PV9 📱💻 > https://t.co/xzjou6KStB pic.twitter.com/LW1pYL452W
Շառլ Ազնավուրին հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին:
Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարված: