ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 4-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրանցքում քաղաքացի է խեղդվում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 22:21-ին ջրափրկարարները դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 1963 թ.) դին: