Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Հայաստանն իրանցիների համար ոչ միայն համեղ ուտելիք ու հետաքրքիր մշակույթ ունեցող երկիր է, այլև մի վայր, որտեղ կարելի է բիզնես սկսել։ Այստեղ կողք կողքի ապրում են... 04.10.2018, Sputnik Արմենիա
Հայաստանն իրանցիների համար ոչ միայն համեղ ուտելիք ու հետաքրքիր մշակույթ ունեցող երկիր է, այլև մի վայր, որտեղ կարելի է բիզնես սկսել։ Այստեղ կողք կողքի ապրում են հայերն ու իրանցիները։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է «Կապույտ մզկիթ» և տեսել, թե ինչ է կատարվում դարպասի հետևում։
Հուսեյն-Ալի խան Քաջարը մզկիթը կառուցել է 1766 թվականին։ 7000 քմ տարածքով համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում տեղակայված է գրադարանը։ 1991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալել է մզկիթն ու դրա տարածքը։
Մզկիթի սենյակներից մի քանիսը դասարաններ են, որտեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։ Մանրամասները դիտեք ֆոտոշարքում։