00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քեթրինի Միհրանի ու Ավշարի Արայիկի արարքին կտրվի իրավական գնահատական. Օսիպյան

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Начальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահեցրել է, որ պատգամավորները, նրանց թիկնապահներն ու վարորդները կստանան արժանի գնահատական։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունն իրականացնում է հստակ, ճիշտ և ժամանակին։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը`անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ուժային կառույցները լավ չեն կատարել օլիգարխներին ասֆալտին փռելու իր հանձնարարությունը։

«Հնարավոր է և թերացել ենք, ես արդեն տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,– ասաց Օսիպյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հուսամ` չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը Երևանում քայլելու պրոբլեմ ունենա. Փաշինյան

Ինչ վերաբերում է ԱԺ–ի մոտ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին տեղի ունեցած դեպքերին, ոստիկանապետը հայտնեց, որ այդ շրջանակներում արդեն իսկ բերման է ենթարկվել 5 քաղաքացի։

«Վարչապետը հայտնեց, որ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանի նկատմամբ են ոչ համաչափ գործողություններ իրականացրել, Արաբկիրի ոստիկանության բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը կապ է հաստատել և ճշտել է` նա որևէ խնդիր չի տեսնում, ասում է, որ մի փոքր չափազանցված է, հրաժարվել է ոստիկանություն գալ և խնդրել է իրան այդ հարցով չանհանգստացնել»,– ասաց Օսիպյանը` մեկնաբանելով մամուլում առկա լուրերն այն մասին, թե հանրահավաքի մասնակիցներն անշնորհք վերաբերմունք են ցույց տվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի նկատմամբ։

Օսիպյանը նաև հայտնեց, որ հանրահավաքում տեղի ունեցած դեպքերի մասին ոչ մի քաղաքացի ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել, չկան նաև վնասված ավտոմեքենաներ։

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի ու Արայիկ Գրիգորյանի մասին մամուլում առկա տեղեկությունները, թե նրանք բռնի գործողություններ են իրականացրել ցուցարարների նկատմամբ, վնասել նրանց ավտոմեքենաները, Վալերիյ Օսիպյանի խոսքով, ոստիկանության կողմից ուսումնասիրվում են։ Ավելի ուշ կտրվի իրավական գնահատական, չի բացառվում, որ հարուցված քրեական գործը հանձնվի ՀՔԾ քննությանը։

Տեսանյութում երևացող անձինք, որոնք բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ, Ոստիկանապետի խոսքով, եղել են վերոհիշյալ երկու պատգամավորների թիկնապահներն ու վարորդները։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների և հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) և Արայիկ Գրիգորյանի («Ավշարի» Արայիկ) միջև։ Վերջինները հայհոյել են ցուցարարներին, իսկ նրան վարորդներն ու թիկնապահները բռնի գործողություններ իրականացրել նրանց նկատմամբ։

Լրահոս
0