00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարյուրավոր աշխատատեղեր. Հայաստանում 50 տարվա մեջ առաջին անգամ սպասում են բամբակի բերքին

Բաժանորդագրվել
Հայ ներդրողը կարծում է` տեղական բամբակը, որն ավելի մատչելի է ու որակյալ, կարող է փոխարինել ներկրվող բամբակին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում վերջին հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ Արմավիրի մարզում բամբակի աննախադեպ բերք են ակնկալում։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

«Բամբակ Տեքստիլ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Խաչատրյանը միշտ երազել է բամբակ աճեցնել Հայաստանում։ Այդ գաղափարի իրականացման համար «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո առաջին ներդրումներն է արել։ Նա 700 հա մակերեսով հողատարածք է վարձակալել Արմավիրի մարզի Արաքս համայնքում ու փորձագետների ներգրավել Տաջիկստանից։

Այս տարի 300 հա տարածքում բամբակենիներ են տնկել, բայց ոռոգման ջրի պակասի պատճառով բերք են հավաքելու միայն 200 հա տարածքից։ Գործարարը վստահ է, որ առաջին տարվա համար այդքանն էլ է բավարար, քանի որ մեկ թփի վրա 100-120 բամբակի գլխիկ է աճել, թեև սովորաբար այն 60-70 գլխիկ է տալիս։ Խաչատրյանը նախատեսում է մեկ հեկտարից մոտ 5 տոննա բերք ստանալ։

Այս տարի ամբողջ բերքը գնելու է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան, սակայն պայմանավորվածություններ կան չինացի գործարարների հետ, որոնք սկսելու են հումք գնել ցանքատարածքները մեծացնելուց հետո ։

«Հայաստան ներկրվող բամբակի մեկ տոննան 2500 դոլար արժե, ես մտադիր եմ վաճառել 1800-2000 դոլարով», — ընդգծում է նա։

Խաչատրյանն ավելացնում է, որ նախկինում բամբակ է ներկրել Ուզբեկստանից ու Տաջիկստանից։

Ներդրողն արդեն շենք է ձեռք բերել Հայանիստ համայնքում ու մտադիր է երեք ամսից այնտեղ երեք արտադրամաս բացել (բամբակի, սերմերի ու յուղի մշակման)։ Գործարարը Տաջիկստանից մասնագետների կհրավիրի ու տեղացիների համար 300 աշխատատեղ կստեղծի։

Сахарный завод в городе Севан - Sputnik Արմենիա
Հայաստանում բացվում է շաքարավազի արտադրության նոր գործարան

Հայաստանում վաղուց բամբակենի չէին աճեցնում, թեև նախորդ դարի 20-30 թվականներին այն կազմում էր ցանքատարածքների ավելի քան 4 տոկոսը, իսկ Հոկտեմբերյանում (այժմ` Արմավիր), բամբակազտիչ գործարան կար։ Այն ժամանակ հանրապետությունում բազում բամբակագործներ կային։

30-ականներին վերջերին բամբակենու ցանքատարածքները սկսեցին կրճատվել, իսկ 60-ականներից բամբակի թփերն իրենց տեղը զիջեցին խաղողի թփերին ու ծիրանիներին։

Լրահոս
0