00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին». նախագահն ԱՄՆ-ում մրցանակ է ստացել

© Photo : official site of the President of RAПрезиденту Армении Армену Саркисяну присуждена премия имени Джона Эдвина Мроза (3 октября 2018). Нью-Йорк
Президенту Армении Армену Саркисяну присуждена премия имени Джона Эдвина Мроза (3 октября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս մրցանակին նախկինում արժանացել են աշխարհահռչակ գործիչներ Ջորջ Բուշը, Հենրի Քիսինջերը, Թոնի Բլերը, Հելմուտ Քոլը, Վացլավ Հավելը, Մարտի Ահտիսաարին:

ԵՐԵՎԱՆ, 4 Հոկտեմբեր — Sputnik. Նյու Յորքում հոկտեմբերի 3-ին կայացել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմից:

Միջազգային այս կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, որոնք աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ:

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եւ այլք:

Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

© Photo : official site of the President of RA Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհվել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակ
Президенту Армении Армену Саркисяну присуждена премия имени Джона Эдвина Мроза (3 октября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհվել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակ

Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում մասնավորապես նշել է.

«Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի եւ արձանագրած նվաճումների, ինչպես նաեւ համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար:

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի եւ պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը շարունակում է հանձնառու լինել նորարարական ու ստեղծարար լուծումների զարգացմանը՝ կարգավորելու մեր օրերի խնդիրներն ու նախապատրաստվելու ապագայի մարտահրավերներին: Այնպիսի անհատները, ինչպիսին Սարգսյանն է, հնարավոր են դարձնում մեր ջանքերը»:

Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Հայաստանի կամրջող դերի մասին է խոսել «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը, իսկ Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ այն իր համար շատ կարեւոր է, իսկ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը պարզապես աշխարհում գոյություն ունեցող թինք-թենքներից (think tank) մեկը չէ, այլ՝ հատուկ կառույց։ Նախագահի խոսքով՝ երբ կա կարեւոր գաղափար, ինստիտուտն անպայման մասնակից է դառնում այն կյանքի կոչելուն.

© Photo : official site of the President of RA Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհվել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակ
Президенту Армении Армену Саркисяну присуждена премия имени Джона Эдвина Мроза (3 октября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհվել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակ

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաեւ այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Եթե 20-րդ դարը բնական պաշարների եւ, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու:

21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է:

Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետեւաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել»,- իր ելույթում մասնավորապես ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Լրահոս
0