00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ երեք երեխա ունես, խելագարվում ես. Քարդաշյանի և ամուսնու հարաբերություններում ճգնաժամ է

© © AP photoКим Кардашьян и Канье Уэст
Ким Кардашьян и Канье Уэст - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագում 37-ամյա Քիմ Քարդաշյանը անդրադարձել է մայրության և իր 41-ամյա ամուսնու` Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ ինչպես թվում է առաջին հայացքից։ Ռեալիթի շոուի աստղին միշտ չէ, որ հաջողվում է ներդաշնակության մեջ պահել իր կյանքի բոլոր ոլորտները, գրում է hochu.ua–ը։ Վերջերս Քիմը խոստովանել է, որ երրորդ երեխայի ծնվելուց հետո մոռացել է ամուսնու մասին։

Վերջերս երեք երեխաների հետ զբոսանքի դուրս եկած Քիմ Քարդաշյանը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագքում 37-ամյա Քիմ Քարդաշյանը անդրադարձել է մայրության և իր 41-ամյա ամուսնու` Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների թեմային։

 

Թեպետ համացանցում խոսում են չորրորդ երեխա ունենալու մասին, Քիմ Քարդաշյանը դեռ այդքան էլ լավ չի կարողանում հասցնել երեք երեխաների խնամքը։ Այսօր Քիմն ու Քանյեն դաստիարակում են 5 տարեկան Նորթին, 2 տարեկան Սեյնթին և 8 ամսական Չիկագոյին, ընդ որում, հարաբերություններում նաև բազմաթիվ ճգնաժամեր են հաղթահարել։

«Երեք երեխան խելահեղություն է։ Հիշում եմ, որ Նորթին շատ էր խանդում, երբ ծնվեց Սեյնթը, սակայն ես աշխատում էի անել ամեն ինչ, որպեսզի նա իրեն առանձնահատուկ զգա։ Իսկ այժմ, Չիկագոյի հայտնվելուց հետո, ես ավելի շատ եմ ջանք թափում, որպեսզի Նորթն ու Սեյնթն ուշադրության պակաս չզգան, զգան, որ իրենց սիրում են, և իմանան, որ ոչ ոք նրանց տեղը չի զբաղեցնի», – նշել է Քարդաշյանը։

 

Հոդվածի համաձայն` մայրությունը խլում է աստղի բոլոր ուժերը, այդ պատճառով խնդիրներ են առաջացել ամուսնու հետ հարաբերություններում։ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսինը ժամանակ առ ժամանակ խանդում էր երեխաներին, և ինքն էլ իրեն երեխայի պես էր պահում։

«Երբ երեք երեխա ունես, տանը խելահեղություն է սկսում։ Ես ջղագրգիռ էի, քանի որ ուզում էի, որ նա հասկանա, որ ես հոգնել եմ։ Իսկ նա կարծես երեխաների հետ մրցում էր իմ ուշադրության համար», – խոստովանել է Քիմը։

 

Գաղտնիք չէ, որ Քանյեն շատ հարցերում վերահսկում է Քիմին, սակայն վերջին շրջանում ամուսնու հետ սկանդալները հաճախակի են դարձել, և Քարդաշյանը ստիպված է եղել վերանայել իր պահվածքը։

 

«Կարծում եմ, որ շատ ամուսիններ իրենց մոռացված են զգում երեխաների ծնվելուց հետո, որովհետև ամբողջ ուշադրությունը նրանց վրա է տեղափոխվում։ Ուզում եմ Քանյեին սեր և ուշադրություն տալ, որի կարիքը նա այդքան ունի։ Կարևոր է, որ ամուսնու հետ հարաբերություններն առաջնահերթ լինեն», – ընդգծել է Քարդաշյանը։

Նշենք, որ համացանցի օգտատերերը կարծում են, որ Ուեսթը պաշտում է Քարդաշյանին։

 

Լրահոս
0