00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալները պահանջում են փոխել խափանման միջոցը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով հացադուլ հայտարարեցին։ Նրանք այդ մասին հայտնեցին այսօր` հոկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

«Իմ խափանման միջոցի հետ կապված հայտարարում եմ` որպես պայքարի միջոց մտնում եմ հացադուլի մեջ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից, հետագայում խնդիր առաջանալու դեպում «Դատապարտյալների հիվանդանոցի» անձնակազմին ոչ մի բան չառաջարկել եւ չառաջադրել: Մտնում եմ հացադուլ մինչեւ խափանման միջոցը չփոխվի»,- ասաց Մանուկյանը ։

Նրան միացավ նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ, բացի Տեփանոսյանից, զոհվեցին նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար, ինչպես նաև կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ զավթելու համար։

Լրահոս
0