ՀՀ կառավարությունն ունի 17 նախարարություն, հետևաբար` 17 նախարար։ Վեցին աշխատանքից հեռացնելուց հետո այս պահին մնացել են 11-ը։
Իրենց պաշտոնները լքած նախարարներն են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):