00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական ինքնասպանությունները շարունակվում են. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanБеседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн
Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշ ուժերի մեղադրում է իր հետ պայմանավորվածությունները խեղաթյուրելու ու քաղաքական ինքնասպանություն գործելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելու կարիք չկա։ Այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018թ-ի մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի` ինքնասպանություն գործելու փաստի մասին, և կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը` անդրադառնալով երեկ ԱԺ 3 քաղաքական ուժերի հետ ունեցած իր հանդիպումների վերաբերյալ վերջինների արած մեկնաբանություններին։

Փաշինյանը հայտնեց, որ հոկտեմբերի 2-ին ինքը ԱԺ նախագահի աշխատասենյակում հանդիպել է «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ հանդիպմանը ԱԺ նախագահը ներկա չի եղել, նրա հետ հանդիպել է առանձին։

«Ես ասել եմ, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ասել եմ մեխանիզմի մասին։ Խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Եվ կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են այն իրավիճակը, որ կա երկրում»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:
Լրահոս
0