Միքայել Մելքումյան
«Պայմանավորվել ենք, որ շարունակենք քննարկումները։ Մենք մեր տեսակետին ենք մնում. այն ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ` արտահերթ ընտրությունները մինչև մայիս –հունիս։ Հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», — ասաց Մելքումյանը` միաժամանակ չբացառելով դրա շուտափույթ ու կարճ ժամկետում ընդունումը:
Նա նաև նշեց, որ ԲՀԿ–ում ամեն ինչ քննարկում են տրամաբանության մեջ, որպեսզի համադրեն ռեսուրսներն ու հնարավորությունները։