00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտ քանդակագործի հայտնի աշխատանքները. ինչու են մոռացել Նուրիջանյանի մասին

CC BY-SA 3.0 / Mosinyan / Հայկ Նահապետ 360yerevanСкульптура "Айк Наапет"
Скульптура Айк Наапет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառլեն Նուրիջանյանն այսօր կնշեր իր ծննդյան 89-ամյակը, սակայն կյանքը թույլ չտվեց հասնել այդ տարիքին։

Նրա անունով դպրոցներ, ինստիտուտներ և փողոցներ չկան, սակայն նրա քանդակները` Տորք Անգեղը, Վահագն Վիշապաքաղն ու Հայկ Նահապետը, քաղաքի և արտասահմանում գտնվող հայկական կազմակերպությունների խորհրդանիշներ են դարձել։

Պատճառներից մեկն այն է, որ խորհրդային տարիներին Կառլեն Նուրիջանյանը չի խոնարհվել կուսակցական վերնախավի առաջ։ Մեկ այլ պատճառ կարող է լինել նաև այն, որ քանդակագործը չափազանց ինքնամփոփ էր, և այդ պատճառով էլ նրան «Մզո» էին ասում, որովհետև կարող էր շաբաթներով փակվել արվեստանոցում և աշխատել իր քանդակների վրա։

Ընկերները պատմում են, որ անհետանում էր մի քանի օրով, հետո բացում արվեստանոցի դռներն ու այցելուներին ապշեցնում կատարած աշխատանքի ծավալով։ Նրա համար մարդկանց հետ շփվելը դժվար էր, բայց իր քանդակների հետ ժամեր էր անցկացնում։ Sputnik Արմենիային հաջողվել է մանրամասներ իմանալ վարպետի մեկուսի կյանքից նրա հարազատ քրոջից` Լուսինե Նուրիջանյանից։ Նրա հետ զրույցը կայացել է 2015 թվականին, տիկին Լուսինեն հիմա այլևս ողջ չէ։

© Photo : provided by Lusine NurijanyanԿառլեն Նուրիջանյանը (վերևի շարքում կանգնածներից` աջից առաջինը)
Скульптор Карлен Нуриджанян (крайний справа) - Sputnik Արմենիա
Կառլեն Նուրիջանյանը (վերևի շարքում կանգնածներից` աջից առաջինը)

«Մանկության տարիներին, երբ նստում էինք սեղանի մոտ, Կառլիկը կենդանիներ էր պատրաստում հացի միջուկից»,– պատմում է քանդակագործի քույրը։

Կառլեն Արսենի Նուրիջանյանը ծնվել է 1929թ.–ին քարտաշի ընտանիքում։ Մանկուց Կառլեն Նուրիջանյանը հաղորդակից է եղել ձեռքի աշխատանքին։ Նրա հայրը` Արսեն Նուրիջանյանը, զբաղվել է Հանրապետության հրապարակի շենքերի ծեփակերտ դետալներով։

Հայրն օրինակ է ծառայել որդու համար, և նա միշտ ձգտել է ճարտարապետության մեջ ավելի մեծ բարձունքների հասնել, քան հայրն է հասել։ 1956թ.–ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Իր դիպլոմային աշխատանքի համար Կառլենն ընտրել է մտախոհ Մովսես Խորենացու նստած ֆիգուրը։ Քանդակագործը շատ ժամանակ է անցկացրել արվեստանոցում`  մոռանալով ուտելու ու խմելու մասին։ Մի անգամ ընտանիքի անդամները գնացել են վարպետի մոտ և ապշեցուցիչ տեսարանի ականատես դարձել. Կառլենը` քանդակը գրկած, քնել է սաղմի դիրքում։

«Եթե այն ժամանակ լինեին այսօրվա տեխնոլոգիաները, մենք կարող էինք լուսանկարել և կհավերժացնեինք այդ պահը»,– ափսոսանքով պատմում է քույրը։

Նուրիջանյանը Երևանում և Հայաստանի մարզերում գտնվող բազմաթիվ մոնումենտալ–դեկորատիվ հուշարձանների հեղինակ է։ Նրա հուշարձանների թեմատիկան լայն է ու բազմազան, ստեղծագործությունները մեկ ընդհանուր գիծ ունեն` անհատականությունը։ Մոնումենտալ աշխարհայացքը, նյութի նուրբ զգացողությունը, քարն ու մետաղը նույն ստեղծագործության մեջ համադրելու կարողությունը հիրավի եզակի են դարձնում նրա աշխատանքները։

CC BY-SA 3.0 / Armen Manukov / Monument "Tork Angegh"Տորք Անգեղ
Скульптура Торк Ангех - Sputnik Արմենիա
Տորք Անգեղ

Նուրիջանյանի մոտ անասելի զգացմունքային է ստացվել նյութի պլաստիկ որակները բացահայտելը։ Մի անգամ հերթական մոնումենտի վրա աշխատելիս վարպետն ընկել է և կոտրել ոտքը։ Մինչև Շտապօգնության գալը նա, շոշափելով վնասվածքը, թղթի վրա նկարել է կոտրված ոսկորի տեսքը։ Բժիշկները ախտորոշել են ոսկորի կոտրվածքը և նրան ուղարկել հիվանդանոց` ոտքը ռենտգենով նկարելու համար։

Որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ ստանալով լուսանկարը` նրանք համեմատել են այն նկարչի էսքիզի հետ, և նկարը ոչնչով չի տարբերվել ռենտգենյան նկարից. Նուրիջանյանը կարողացել է վարպետորեն զգալ կոտրվածքի տեղը և ամենայն մանրամասնությամբ պատկերել այն։

Մեծ հայրենական պատերազմում զոհված զինվորների հուշարձանները, որոնք տեղադրված են Հայաստանի տարբեր գյուղերում, ազդեցիկ են իրենց պաթետիկ տեսքով և մարմնավորում են հերոսներին նվիրված տխուր սիմֆոնիան։ Նուրիջանյանի ողջ ստեղծագործության միջով անցնում է հայուհու կերպարը մե՛րթ տոնական զուգված «Բարի գալուստ» արձանում (1968), մե՛րթ հանգիստ վսեմ «Հայուհի» հարթաքանդակում (1968)։

© Блог Ваге Мартиросяна«Արև պարգևողը» քանդակը
Скульптура Дарящая солнце - Sputnik Արմենիա
«Արև պարգևողը» քանդակը

Քանդակագործի ստեղծագործության մեջ զգալի տեղ են զբաղեցնում հայկական առասպելների մոտիվներով մոնումենտալ–դեկորատիվ հուշարձանները։ Հին առասպելների հերոսները` «Վահագն Վիշապաքաղը» (1968), «Հայկ Նահապետը» (1970), «Տորք Անգեղը» (1972), դարձել են ժողովրդի ազատագրման խորհրդանիշներ և մեր օրերում նոր մարմնավորում են ստացել, այլ հնչողություն են ստացել վարպետի քանդակներում։ Չէ՞ որ խորհրդային տարիներին քչերը գիտեին, որ Կառլեն Նուրիջանյանն անձամբ էր հետևում յուրաքանչյուր աշխատանքի տեղադրմանը։ Նրա համար կարևոր էր, որ Հայկի նետն ուղղված լինի Թուրքիայի կողմը, իսկ Տորք Անգեղի ձեռքի քարը` դեպի արևմուտք։ Հնարավոր է` հենց նրա նրա հայրենասիրական հայացքներն են պատճառ դարձել, որ խորհրդային իշխանությունը «չընդունի» քանդակագործին։

«Նա կարող էր անվերջ վիճել հոր հետ կուսակցության և Հայաստանի ապագայի մասին, այդ հարցում նա միշտ դեմ է եղել հորը, քանի որ հայրը կուսակցության անդամ էր»,– պատմում է վարպետի քույրը։ «Քաղցած տարիներին գողացել են «Տորք Անգեղի» ոտքերը, որովհետև այն պատրաստված էր պղնձից։ Այդ ժամանակ ոչ ոք չէր մտածում արվեստի մասին, բոլորը մտածում էին, թե ինչպես վաճառեն, ձուլեն և այլն»,– պատմում է Լուսինե Նուրիջանյանը։ Ցավոք սրտի, այդ տարիներին վարպետի աշխատանքների մեծ մասը կորել է։ Դրանում կարելի է մեղադրել կառավրությանը, հարազատներին կամ արվեստաբաններին, որոնք չեն պահպանել քանդակագործի աշխատանքները հասարակության համար։

© Photo : provided by Lusine NurijanyanՈւրվանկար
Наброски Карлена Нуриджаняна - Sputnik Արմենիա
Ուրվանկար

Սակայն պահպանված աշխատանքներն այսօր նրա չճանաչված տաղանդի վառ ապացույցներն են դարձել։ Տորք Անգեղը, Վահագն Վիշապաքաղն ու Հայկ Նահապետը դարձել են քաղաքի և արտասահմանում գործող հայկական մի շարք կազմակերպությունների խորհրդանիշները։ Այնուամենայնիվ դրանք ստեղծած քանդակագործին ոչ ոք չի ճանաչում, չէ՞ որ նրա անունով դպրոցներ, ինստիտուտներ և փողոցներ չկան։

Լրահոս
0