00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի նոր իշխանությունը պետք է արդարացնի երևանցիների վստահության քվեն. նախկին քաղաքապետ

© Sputnik / Aram NersesyanВаагн Хачатрян
Ваагн Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին քաղաքապետը առաջնային է համարում Երևանի կառավարման արդյունավետ համակարգի ստեղծումն ու բնակֆոնդի հետ կապված խնդրի լուծումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Երևանի նորընտիր իշխանությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրին երևանցիների վստահության քվեն արդարացնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Երևանի երկրորդ քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

Айк Марутян идет на выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իսկ դու ինձ «զագս» տարար. ապագա քաղաքապետ «Կարգին Հայկոն» կփորձի նոր դերը

Նա միշտ փորձել է զերծ մնալ քաղաքային իշխանության աշխատանքին գնահատական տալուց, քանի որ հասկանում է` որքան դժվար է ղեկավարել քաղաքը և ինչ մեծ պատասխանատվություն է դա։ Եվ քանի որ, նրա խոսքով, նախորդ իշխանությունն ավելի շուտ փաթաթվել էր ժողովրդի վզին, բոլոր գնահատականներն իզուր կլինեին։ Սակայն այսօր, երբ երկրում շատ բան է փոխվել, և տասը տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքի բնակիչներն անձամբ են ընտրել Երևանի ավագանուն և քաղաքապետին, ապա նրանց կարելի է խորհուրդներ տալ և նկատողություններ անել։

«Ներկայիս իշխանությունները պետք է ցույց տան իրենց մեծ ամբիցիաները… Մենք 21-րդ դարում ենք, և անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ», — նշեց Խաչատրյանը։

Նախկին քաղաքապետն առաջնային է համարում քաղաքի արդյունավետ կառավարման խնդիրը։ Նախևառաջ պետք է լուծել համատիրությունների հարցը, որոնք գրեթե անգործության են մատնված։ Երկրորդ կարևոր հարցը, ըստ նրա, բնակֆոնդի վերականգնումն է, քանի որ բնակելի տների մեծ մասը վթարային վիճակում է։

«Ես չեմ նախանձում այսօրվա իշխանություններին, նրանք շատ անելիք ունեն` սկսած կադրային խնդիրներից, վերջացրած կոռուպցիոն սխեմաներով։ Քաղաքի կառավարման համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի, անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ։ Ուզում եմ, որ այս իշխանությունները հաջողության հասնեն և զարգացնեն մեր մայրաքաղաքը», — ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ապագա քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե մայրաքաղաքի կարևոր հարցերը պետք է լուծվեն հանրաքվեով, Խաչատրյանն ասաց. «Հանրաքվեն լավ բան է, սակայն չարաշահել պետք չէ։ Երբ Մարությանն ու թիմը սկսեն աշխատել, նրանց համար պարզ կդառնա, որ հանրաքվեների ժամանակը չէ, շատ անելիքներ և մեծ պատասխանատվություն կա», — ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Լրահոս
0