ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հյուսիսային շրջաններում հոկտեմբերի 2-ին և 3-ին անձրև կտեղա: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 2-ին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 27-29, գիշերային ժամերին` 16-18 աստիճան տաքություն։