ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մինչև այս տարվա ավարտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասաց նա:
2018 թվականի դեկտեմբերին նախատեսված է ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի նախագահն այժմ Իտալիան է։ «Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն գագաթնաժողովի շրջանակո՞ւմ» հարցին Բալայանը դժվարացավ պատասխանել։
Նշենք, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում։