00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արձագանքեց Շառլ Ազնավուրի մահվան լուրին

© AFP 2024 / Adrian DENNISПрезидент Франции Эммануэль Макрон
Президент Франции Эммануэль Макрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահը նշել է` Ազնավուրը մինչև հոգու խորքը ֆրանսիացի էր, որն անբաժան թելերով կապված էր հայկական արմատներին և ճանաչված էր ամբողջ աշխարհում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրի թողած լույսը դեռ երկար կապրի նրանից հետո։ Тwitter-ի իր էջում այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Աշխարհահռչակ երգիչը մահացավ այսօր 94 տարեկանում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրն ինքն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի էր անվանում։

«Մինչև հոգու խորքը ֆրանսիացի, որն անբաժան թելերով կապված էր հայկական արմատներին և ճանաչված էր ամբողջ աշխարհում։ Ազնավուրը երեք սերունդ ուղեկցեց և՛ ուրախության, և՛ տխրության մեջ։ Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկնելի լույսը վարպետից հետո դեռ երկար կապրեն», — գրել է Մակրոնը։

​Հարգանքի տուրք է մատուցել նաև Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը։

«Ֆրանսիան կորցրեց Ազնավուրին` իր փառահեղ պոետներից մեկին, ով միշտ մշակույթի ավանգարդում էր։ Նա իսկական լեգենդ դարձավ, հատեց սահմաններն ու դարաշրջանները։ Ֆրանսիացիները կորցրին Շառլին, որն ավելի քան 70 տարի իր անկրկնելի երգերի աշխարհ էր տանում նրանց»։

​Շառլ Ազնավուրի մահվան լուրին արդեն արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
0