00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրը սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը. Արա Բաբլոյան

© Sputnik / Aram NersesyanСпикер Парламента Ара Баблоян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн
Спикер Парламента Ара Баблоян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խոր ցավով է տեղեկացել աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Քեզ համար, Շառլ. հայերը երբեք չեն մոռանա Ազնավուրին. լուսանկարներ

«Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլևս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից շատ շատերը վաղուց դարձել են համաշխարհային էստրադային երգարվեստի գանձարանի մշտահմա մարգարիտները»,- նշված է Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

ԱԺ նախագահի խոսքով` եթե որպես երգիչ ու երգերի հեղինակ Շառլ Ազնավուրը սովորեցնում էր ինչպես ստեղծագործել, ինչպես անթերի կատարել իր անկրկնելի ու բոլորիս հոգեհարազատ շանսոնները, ապա որպես մարդ ու քաղաքացի՝ սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը:

«Եվ քսաներորդ դարակեսից ի վեր որքան մեծ ավանդ ունեցավ էստրադային երգարվեստի զարգացման ասպարեզում, նույնքան հսկայական վաստակ ունեցավ «Ազնավուրը` Հայաստանին» հիմնադրամի միջոցով Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում: Իսկ «Քեզ համար` Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում»,- նշել է Բաբլոյանը:

Ըստ ԱԺ նախագահի` աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

«Իսկ Հայաստանն ու ողջ հայությունը հրաժեշտ են տալիս մեծագույն հայի, ով սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն իր երգերով, այլև իր հասարակական գործունեությամբ և մարդասիրության այն հզոր ալիքով, որը բարձրացրեց աղետյալ Հայաստանին օգնելու համար: Եվ մենք միշտ ջերմ կարոտով ու պայծառ թախիծով կհիշենք մեր մեծ հայրենակցին ու ժամանակակցին»,- նշված է ուղերձում:

Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իր անունից Բաբլոյանը խորին ցավակցություն է հայտնում Շառլ Ազնավուրի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը, որը, սակայն, բոլորիս վիշտն է:

94 տարեկան երգիչը մահացավ այսօր` հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրն ինքն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի էր անվանում։ Շառլ Ազնավուրի մահվան լուրին արդեն արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0