ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած Renault մակնիշի 934 OF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում տեղադրված վագոն-տնակին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացի, 39-ամյա Էլիզբեթ Պլաթը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մադհուռա Դիպիկանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: