00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մեկնաբանել է «Lydian»–ի, «Veolia Ջուր» ընկերության և ՀԿԵ–ի հետ կապված իրավիճակը

© Sputnik / Arpi BeglaryanКомпания "Веолия джур"
Компания Веолия джур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը շահագրգռված է օտարերկրյա ներդրումներով, սակայն այս պահից դրանք պետք է գործեն միայն օրենքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. Արտասահմանյան ընկերություններում իրականացրած ստուգումները քաղաքականության հետ որևէ կապ չունեն, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փարիզում հանդիպեցի «Lydian»–ի տնօրենների խորհրդի ղեկավարին, հանդիպել եմ «Veolia Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ։ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը քննարկել եմ Ռուսաստանի նախագահի հետ։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանի դեպքում, իշխանությունները մեզ աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ պայքարում», – ասաց Փաշինյանը։

ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
Փաշինյանի հայտարարության հետքերով. հետաքննությունը լռում է, ՀԿԵ–ն տեղյակ չէ

Նա նշեց, որ դա զուտ իրավական հարց է առանց քաղաքական բովանդակության։ Նույնը վերաբերում է «Lydian» և «Veolia Ջուր» ընկերություններին։

«Lydian»–ի դեպքում, երբ հիմնավորվի, որ Ամուլսարի շահագործումը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգներին, ՀՀ իշխանությունները ընկերությանը աշխատելու հնարավորություն  կտան։

«Եթե պարզվի, որ «Lydian»–ը կարող է վնաս հասցնել, ես բացառում եմ շահագործման տարբերակը», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Veolia Ջուր» ընկերությանը, վարչապետի խոսքով, դեռ հարցեր կան, որոնց պետք է պատասխանեն ընկերությունից։

Փաշինյանը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում հայտարարություններն այն մասին, որ բոլոր այդ գործողություններն ուղղված են ռուսական, ֆրանսիական, ամերիկյան կամ բրիտանական ներդրումների դեմ։

«Սխալ մեկնաբանություններ են, քանի որ մենք մեծ կարևորություն ենք տալիս արտասահմանյան ներդրումներին։ Սակայն պետք է բոլորը տեսնեն, որ Հայաստանում բիզնեսի և կառավարության հարաբերություններն արդար են», – ասաց վարչապետը։

Компания Веолия джур - Sputnik Արմենիա
«Վեոլիա ջուրը» վրդովված է. ընկերությունը չի ընդունում ոստիկանության մեղադրական ոճը

Նա նշեց, որ նախկինում որոշ արտասահմանյան ընկերություններ պետք է այլ կանոններով աշխատեին, վարչապետն այսօր նրանց չի մեղադրում։ Սակայն իրավիճակը փոխվել է, կառավարությունը կաջակցի բոլոր այն ընկերություններին, որոնք օրենքի շրջանակում են գործում։

Հիշեցնենք, որ օգոստոսին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ստուգումներ իրականացրեցին «Veolia Ջուր» ընկերությունում, որը հանրապետության ջրամատակարարման համակարգի միասնական օպերատորն է։

Բացի այդ, օգոստոսի 15-ին Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն իրականացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում։ Փաստաթղթեր առգրավվեցին։ Գործողություններին ներգրավվել էին նաև հատուկ նշանակության զորքերը։ «Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը ասել էր, որ ՀԿԵ–ում չարաշահումները մոտ 60 մլն դոլար են կազմել։

«Lydian Armenia» ընկերությունը, որը արտոնագիր է ստացել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար, ոսկու արդյունահանման նպատակով տարեկան մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ է օգտագործելու։  Այս կապակցությամբ Հայաստանում արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ են անցկացվում «Lydian Armenia» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու դեմ։ Բնապահպաններ փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը։ Ընկերության աշխատակիցներն իրենց հերթին պատասխան ակցիաներ են անցկացնում` պահանջելով թույլ տալ շարունակել հանքավայրում տարվող աշխատանքները։

Լրահոս
0