00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուրյան քույրերն իրար հետ չեն շփվի. փաստաբանը պատմել է` ինչու

© Photo : Ведяшкин Сергей / АГН "Москва"Басманный суд отпустил из СИЗО 18-летнюю Ангелину Хачатурян, обвиняемую в убийстве отца (27 сентября 2018). Москва
Басманный суд отпустил из СИЗО 18-летнюю Ангелину Хачатурян, обвиняемую в убийстве отца (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատուրյան քույրերը, որոնց խափանման միջոցը փոխվել է, կկարողանան շփվել միայն քննիչի թույլտվությամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը լքել են մեկուսարանը և արդեն տեղավորվել են բնակարաններում։ Այս մասին ասել է կրտսեր քրոջ` Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Պաշտպանը նշել է, որ քույրերն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։

Задержанная по обвинению в убийстве отца 18-летняя Ангелина Хачатурян во время рассмотрения в Басманном суде ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
Սպանել հորն ու ժպիտով ազատվել. Մոսկվայի դատարանը արձակեց Խաչատուրյան քույրերից երկուսին

Երեկ Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

«Վերահսկման որևէ միջոց չի օգտագործվելու։ Ոչ ձեռնաշղթաներ, ոչ տեսախցիկներ։ Ոչինչ։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Աղջիկներին հետևելու է միայն Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցը, որը շաբաթական երկու անգամ այցելելու է նրանց։ Առավոտյան 7-ից երեկոյան 9-ը քույրերը կարող են քաղաքում ինքնուրույն շրջել առանց ուղեկցման և տեղեկացնելու», — ճշտել է Պակուլինը։

Փաստաբանն ընդգծել է, որ ամենակարևոր և հրատապ հարցը լուծված է` աղջիկներն ապահովված են բնակարաններով։ Պակուլինը պատմել է, որ աղջիկներին ապրելու համար բնակարան են տրամադրել մորական կողմի բարեկամները` վարձակալության անհատույց պայմանագրով։ Հաջորդ շաբաթ փաստաբանները կսկսեն զբաղվել մյուս խնդրով` ինչպես և որտեղ է իրականացվելու Խաչատուրյան քույրերի ուսուցումը։

«Աղջիկները սովորելու են, բայց դա այդքան արագ չի լինի։ Կապ կհաստատենք մոտակա դպրոցների հետ, որպեսզի դպրոց գնալու համար շատ ժամանակ չծախսեն։ Խաչատուրյան քույրերը, ամենայն հավանականությամբ, սովորական դպրոց կհաճախեն և կսովորեն բոլորի հետ հավասար։ Սովորելու հարցում որևէ մեկը չի կարող նրանց արգելել», — ասել է պաշտպանը։

Պակուլինն ընդգծել է, որ բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Լրահոս
0