ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում ապրիլի 5-ին, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
Նման որոշում է կայացվել Դուշանբեում հինգշաբթի տեղի ունեցած խորհրդի նիստին։
«Պայմանավորվածություն է ձեռքբերվել ԱՊՀ ԱԳ նախարարների հերթական նիստն անցկացնել 2019 թվականի ապրիլի 5-ին», – գրված է հաղորդագրության մեջ։
Նիստը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման նախօրեին։ Նշվում է, որ հինգշաբթի ընդունած որոշումների մի մասը կուսումնասիրվի պետության ղեկավարների կողմից, իսկ նոյեմբերի 2-ին` ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։
«Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է եղել միջազգային և տարածաշրջանային թեմաներով, ինչպես նաև Համագործակցություն ձևաչափում փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Ուսումնասիրել են փաստաթղթեր` ուղղված մշակութային, մարդասիրական և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը։ Համատեղ մոտեցումներն առաջ տանելու նպատակով առավել արդիական միջազգային հարցերի շուրջ հաստատվել է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա 70-ամյակին նվիրված դիմումի նախագիծը, որը պետության ղեկավարներին կներկայացվի ուսումնասիրման», – հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել 2019-2020 թվականների մարդասիրական համագործակցության ոլորտում միջոցառումների ծրագրին, որը պետք է հաստատեն Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարները։
Ընդունվել է կամավորական շարժման աջակցության համար ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգը և այն իրականացնելու համար 2018-2020 թվականների միջոցառումների ծրագիրը։ Հատուկ ուշադրություն է դարձվել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու հարցերին, գրված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։