00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին կլինի այս տարվա հոկտեմբերը Երևանում և մարզերում. մանրամասն կանխատեսում

© Sputnik / Asatur YesayantsПожилые люди тоже наслаждаются выходными, греются под ярким осенним солнцем
Пожилые люди тоже наслаждаются выходными, греются под ярким осенним солнцем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են հոկտեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից, և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը, ավելանում են տեղումներին ու մառախլապատ օրերը: Ինչպիսի՞ն կլինի այս տարվա հոկտեմբերը Հայաստանում։ Այս մասին պատասխանը տալիս է ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունը։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1…+30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ —5…-60C, առավելագույնը՝ +31…+320C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման՝ 27-32 մմ):

© Sputnik / Asatur Yesayants, Aram NersesyanԱշուն
осень в Ереване - Sputnik Արմենիա
Աշուն

Շիրակի,Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20…+230C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև —2..-50C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ —10…-150C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 38-66 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22…+250C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ —10…-140C, առավելագույնը՝ +28…+300C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 44-49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25…+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+50C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ —5…-60C, առավելագույնը՝ +28…+300C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 62-63 մմ):

© Sputnik / Asatur Yesayants, Aram NersesyanԱշուն
Осень в Ереване - Sputnik Արմենիա
Աշուն

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+140C, լեռնային շրջաններում` +6…+80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26…+280C, լեռնային շրջաններում՝ +20…+230C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1…+30C, լեռնային շրջաններում` —2…-50C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում —5…-60C, առավելագույնը՝ +31…+320C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ —10…-130C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+150C, նախալեռնային շրջաններում` +8…+100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26…+300C, նախալեռնային շրջաններում՝ +20…+240C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2…+50C, նախալեռնային շրջաններում` 0…-30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում —4…-50C, առավելագույնը՝ +32…+330C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ —12…-150C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 30-55 մմ, նախալեռնային շրջաններում 39-74 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+280C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+40C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ —4…-50C, առավելագույնը՝ +32…+330C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 27-32 մմ):

© Sputnik / Asatur Yesayants, Aram NersesyanԱշունը Երևանում
Осень в Ереване - Sputnik Արմենիա
Աշունը Երևանում

Հոկտեմբերին զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.80C, երրորդում՝ +5.90C:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +150C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +130C, Տավուշում՝ +120C: Ցածր է լեռնային շրջաններում՝ +70C (Աշոցքում՝ +40C):

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:

Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:

Լրահոս
0