«Great Big Story» հայտնի ճանաչողական ալիքը գովազդել է Հայաստանը և վրացի հացթուխ Դավիթ Սխիրտլաձեին։
Տեսանյութում «Great Big Story»-ն պատմում է Սխիրտլաձեի պատմությունը, որը վրացական պուրի է թխում Հայաստանում։
Նա պատմում է, որ հաց թխելու 16 տարվա փորձ ունի։ Մի օր որոշել է տեղափոխվել Ապարան և սկսել է հաց թխել հայկական թոնրում։
Այստեղի խոհարարները հայտնի են իրենց վիրտուոզ աշխատանքով։ Նրանք շատ համեղ հաց են թխում` ակրոբատիկ շարժումներ անելով և զարմացնելով այցելուներին։