ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանց մարզիկ Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդի թենիսի մրցաշարում հաղթահարել է քառորդ եզրափակիչ փուլը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 225 հազար դոլարը։
Հինգշաբթի Ռուսաստանում ապրող հայ թենիսիստուհին երեք սեթերում ջախջախել է հունգարացի Ֆանի Շտոլարին և 3:6, 6:2, 6:1 հաշվով ընդգրկվել է մրցաշարի հիմնական ցանկում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մրցաշարը մոտ երկու ժամ է տևել։ Գասպարյանը 10 էյս և 5 բրեյք փոինթ է իրացրել (15-ից)։
Կիսաեզրափակչում Գասպարյանը կխաղա գերմանացի Մոնա Բարտելի հետ, որը մրցաշարի երկրորդ ռակետ` բելառուս Վերա Լապկոյից ուժեղ է գտնվել։