00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ստավրոպոլցի կոմբայնավարը դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ. հիշում է Իսրայելյանը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցПрезиденты СССР и США Михаил Горбачев и Джордж Буш направляются на советско-американские переговоры (1 августа 1991). Москвa
Президенты СССР и США Михаил Горбачев и Джордж Буш направляются на советско-американские переговоры (1 августа 1991). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Իսրայելյանը Միության հետ էր այդ պետության գրեթե բոլոր շրջափուլերում. ծառայում էր հավատարմությամբ և նրանից 1.5 տասնամյակ ավելի ապրեց։ Կարևոր իրադարձությունների մասնակիցը միայն կյանքի վերջում մի փոքր պատմեց իր իմացածի մասին։ Միայն պատկերացնել կարող ենք, թե ինչեր մնացին չասված։

Վիկտոր Իսրայելյանը մասնագիտությամբ բժիշկ էր, հաղթական 1945 թվականին նա մեկ տարի դասավանդել է ԵՊՀ–ում։ Հավանաբար, արդեն այն ժամանակ 26-ամյա մասնագետին նկատեցին են ԱԳՆ–ում։ Երևանից նա հետ գնաց Մոսկվա` Դիվանագիտական ակադեմիա, այն գերազանց ավարտեց, ապա նրան ուղարկեցին Վաշինգտոն` Խորհրդային Միության դեսպանատանը խորհրդական աշխատելու համար։

© Photo : Бессмертный полкԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Իսրայելյան
Исраэлян Виктор  - Sputnik Արմենիա
ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Իսրայելյան

Այդ ժամանակից ի վեր, կարճ դադարներով, նրա աշխատանքը կապված էր ԱՄՆ–ի հետ` ԽՍՀՄ–ի դեսպանատանը, ՄԱԿ–ին կից տարբեր առաքելություններում։ Իսրայելյանը շարունակեց ապրել Ամերիկայում նաև 1990 թվականին, երբ ԽՍՀՄ–ը դադարել էր գոյություն ունենալ։

ՄԱԿ–ի բոլոր գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԱՄՆ այն տարիների նախագահներից շատերին և, իհարկե, խորհրդային քաղաքական բարձրագույն էլիտայի ներկայացուցիչներին մոտիկից ճանաչող Իսրայելյանն աննկատ և ոչ հաճախ հիշատակվող անձնավորություն էր, թեև մասնակցում էր կարևորագույն իրադարձություններին։ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի մի շարք նստաշրջաններում ԽՍՀՄ պատվիրակությունների անդամ էր, ՄԱԿ–ի տարբեր մարմիններում` երկրի ներկայացուցիչ։ Իսկ 1973 թվականին նա ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին կից հատուկ կոմիտեի անդամ դարձավ։ Կոմիտեի, որը զբաղվում էր Դատաստանի օրվա պատերազմի հարցերով (Արաբա-իսրայելական պատերազմ, Ահեղ դատաստանի պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ)։

Вид на город с башни Пэ-Берлан, колокольни кафедрального собора Сент-Андре (святого Андрея) в Бордо. - Sputnik Արմենիա
Ինչպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստեփանյանը հաջողության հասավ ֆրանսիական Աժենում

Վերջին հարցազրույցում Իսրայելյանը պատմել է 1984 թվականի ամերիկացիների հետ կապերի մասին, երբ գլխավոր քարտուղարը Կոնստանտին Չերնենկոն էր. հենց նրան է փոխարինել Գորբաչովը։ Վերջինն, ի դեպ, այն ժամանակ աննկատ կերպար էր և գյուղատնտեսությամբ էր զբաղվում։

1984 թվականին Իսրայելյանը զինաթափմանը վերաբերող Ժնևյան գիտաժողովում ԽՍՀՄ ներկայացուցիչ էր և նրա ամերիկացի գործընկերը` դեսպան Լյուիս Ֆիլդսը, նրան նուրբ մի խնդրանքով դիմեց, ընդ որում «չեզոք միջավայրում», քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում։

Ժնև պետք է ժամաներ Ջորջ Բուշը, և Իսրայելյանը ենթադրում էր, որ գաղտնի զրույցն այդ թեմային է վերաբերվելու, սակայն Ֆիլդսն անսպասելի բան ասաց. «Վաշինգտոնում ուզում են լուրջ գործնական կապ հաստատել Կրեմլի ղեկավարության հետ։ Փոխնախագահ Բուշը պատրաստ է Ժնևում հանդիպել խորհրդային նոր առաջնորդներից մեկի հետ։ Միայն թե հանդիպումն այդ պետք է խիստ գաղտնի բնույթ կրի»։

Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Բացառիկ փաստաթուղթ. ԱՄՆ-ն նախատեսում էր բնաջնջել ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի միլիոնավոր քաղաքացիների

Իսրայելյանի զարմանքը չափ չուներ, երբ «խորհրդային նոր առաջնորդներից մեկը» ասելով, նկատի ունեին քիչ հայտնի Միխայիլ Գորբաչովին։ Ֆիլդսը շարունակեց և ասաց, որ փոխնախագահն ուզում է հանդիպել Գորբաչովի հետ, քանի որ վերջինը ԽՍՀՄ հաջորդ առավել հավանական ղեկավար է համարվում։

Ստիպված էր ամեն ինչ փոխանցել Մոսկվա` բնականաբար նման խոսակցությունը խորհրդային ղեկավարությունից Իսրայելյանը չէր կարող թաքցնել, ամերիկացիները ևս հասկանում էին դա։ Իզուր չէր, որ Իսրայելյանի հետ անհապաղ հանդիպեց նաև անձամբ Բուշը։ Վիկտոր Լևոնովիչն այդ հանդիպման մասին իր ամենաուժեղ տպավորության մասին ասել էր հետևյալը. «Չեմ կարող մոռանալ, ինչպես Ջորջ Բուշն ասաց. «Ձեր հաջորդ առաջնորդը Գորբաչովն է լինելու»։ Նա ևս մեկ անգամ կրկնեց դա, նրա ձայնի մեջ վստահություն կար»։

Գրոմիկոն Իսրայելյանին լուռ էր լսում. Վիկտոր Լևոնովիչի խոսքի ավարտից հետո լռությունը տևեց ևս մի քանի տաժանակիր րոպեներ։ Այնուհետև Գրոմիկոն հանկարծ հարցրեց. «Ինչպե՞ս են գործերը զինաթափման գիտաժողովում»։

Պարզ դարձավ, որ թեման չի շարունակվի։ Դե ինչ, Իսրայելյանն արեց իրենից կախված ամեն բան, և այդքան էլ չզարմացավ, երբ մի քանի ամիս անց հենց Գրոմիկոն առաջարկեց Գորբաչովի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում` մահացած Չերնենկոյի փոխարեն։

Выступление академика Сергея Амбарцумяна на заседании Президиума Верховного Совета СССР - Sputnik Արմենիա
Գորբաչով-Համբարձումյան բանավեճը. 30-ամյա բացառիկ կադրեր

Արդյոք ամերիկացիները ուղիղ Գրոմիկոյի վրա էին դուրս եկել, Իսրայելյանը հստակ չգիտեր` սակայն ակնհայտորեն դուրս էին եկել, դատելով «Պարոն Ոչ»–ի (այդպես էին անվանում Գրոմիկոյին, որը երկար տարիներ ԽՍՀՄ արտգործնախարարն էր) և նրա հետագա քայլերից։ Իսրայելյանը բողոքում էր, որ շատ էր ուզում խոսել Գրոմիկոյի հետ այդ թեմայի շուրջ, բայց չստացվեց…

Բուշն ու Գորբաչովը, իհարկե, հանդիպեցին, դեռ Չերնենկոն ողջ էր։ Այսպես սկսվեց պատմության վերջին գլուխն այն մասին, թե ինչպես հասարակ Ստավրոպոլցի կոմբայնավարը դարձավ ԽՍՀՄ առաջին նախագահը։ Եվ վերջինը` սակայն դա արդեն Գորբաչովին հետաքրքիր չէր։

Լրահոս
0