00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիփոթեքը մատչելի է դարձել, տաքսիստներին ազատել են հարկերից. ի՞նչ կլինի գնի և որակի հետ

© Sputnik / Aram NersesyanТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան նախընտրական կրքերը և դրանց հաջորդած ընտրությունները որոշ առումով մթագնեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ երկրում վերջին օրերին և շաբաթներին։ Օրինակ` երիտասարդ ընտանիքների հիփոթեքային բեռի թեթևացումը և մասնավոր տաքսիստներին հարկերից ազատելը։

Հայաստանի կառավարությունը հանդես է եկել բավական հետաքրքիր նախաձեռնություններով։ Կարճ ասած` այսուհետև այն ամուսիններին, որոնց տարիքային գումարը չի գերազանցում 70 տարեկանը, կարող են վճարել բնակարանի արժեքի 10 տոկոսը, մնացածը կապահովագրվի։ Բացի այդ, ինչպես նշել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, «եթե հիփոթեք են վերցնում նոր բնակարանի համար, երիտասարդ ընտանիքը կարող է հետ ստանալ եկամտահարկը վարկի տոկոսների չափով։ Այդ դեպքում, տոկոսն ընդհանրապես զրոյական է դառնում»։

Стройка - Sputnik Արմենիա
Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային բեռը կթեթևանա. փոխնախարար

Ճիշտ է` կա մի «բայց». վարկային հայտերը դիտարկում և հաստատում է միայն բանկը։

«Բանկը վարկ է տրամադրում իր գումարներից, որովհետև միայն բանկն է որոշում ձեր հուսալիությունը։ Պետությունն այստեղ չի կարող միջամտել», — ասել է Թամազյանը։

Այս կետի վերաբերյալ ոչ մի պահանջ չի կարող լինել, ամեն ինչ օրինական է և տրամաբանական, միայն կարող է անհանգստացնել մեր բանկերին բնորոշ չափազանց զգուշավորությունը. երբեմն բոլորովին անսպասելի մերժում են վարկերը, երբ կարծես ոչ մի հիմնավորում չկա։ Թեպետ եթե պետությունը չի կարող միջամտել այդ գործընթացին, ապա մենք` նույնպես։

Վերջերս վարչապետը, ի ուրախություն մասնավոր տաքսիստների, հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում բոլոր մասնավոր տաքսիստները կազատվեն բոլոր տեսակի հարկերից։ Նրանք հարկ չեն վճարի և ազատ կաշխատեն։ Ենթադրվում է, որ այդ միջոցը, քաղաքացիների ֆինանսական դրությունը հեշտացնելուց բացի, կխթանի մրցակցությունը և կբարելավի սպասարկման որակը` զուգահեռաբար նվազեցնելով գները։

Таксист - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Փաշինյանի նախաձեռնությունն իրարանցում առաջացրեց տաքսիստների շրջանում

Ինչ վերաբերում է մասնավոր տաքսիստների սոցիալական դրությանը, ապա այն, իհարկե, կբարելավվի։ Եվ դա լավ է, երբ հասարակությունը սկսում է ավելի լավ ապրել, բայց դրանում կա որոշակի անարդարության տարր. ինչո՞ւ են հարկերից ազատվում միայն տաքսիստները, ոչ թե, օրինակ, մասնավոր վարսավիրները։

Մրցակցությունը խթանելը և սպասարկման որակը բարելավելը որոշակի կասկածներ է առաջացնում։ Հազիվ թե հարկերից ազատվելը դրդի մասնավոր տաքսիստին լավացնել մատուցած ծառայության որակը։ Ուղիղ կապ չի երևում նաև հարկերի բացակայության և ավտոմեքենան մաքուր պահելու ցանկության մեջ։

Բացի այդ, ակնհայտորեն կավելանա մասնավոր տաքսիստների թիվը, իսկ քաղաքն առանց այդ էլ ծանրաբեռնված է տաքսիներով։ Մի կողմից` սա հարմար է ուղևորի համար, ընտրության հնարավորություն ունի և երկար չի սպասում տաքսուն, մյուս կողմից էլ չարաբաստիկ խցանումներն են և որոշ տաքսիստների վարորդական ցածր որակավորումը։

Դժվար է ասել, թե որքանով այդ ամենը կթանի մրցակցությունը։ Պարզ է միայն, որ տաքսի ծառայությունները նոր գլխացավանք կունենան, և նրանց շահերը որոշ առումով կոտնահարվեն։ Թեև ինչպես ասում են թե՛ մասնավոր տաքսիները, թե՛ ընկերությունում աշխատող վարորդները (ում հետ հաջողվել է զրուցել), հազիվ թե հարկերը չեղյալ հայտարարելը հանգեցնի տաքսի ծառայություններից աշխատողների դուրս գալուն, գոյություն ունեցող հարաբերակցությունը կպահպանվի։

Տաքսի ծառայությունների գների նվազման վերաբերյալ նույնպես կասկածներ կան։ Անկեղծ ասած` մեզ մոտ տաքսին այդքան էլ թանկ ծառայություն չէ, դժվար է պատկերացնել, թե էլ ինչքան կարելի է իջեցնել գները։

Троллейбус - Sputnik Արմենիա
Անհատ տաքսիստները կազատվեն հարկային պարտավորություններից. Նիկոլ Փաշինյան

Կան տաքսիստներ, որոնց այդ փոփոխությունները բոլորովին չեն հուզում, նրանք այսպես թե այնպես աշխատել են առանց պետությանը վճարելու։ Ունեն իրենց հաճախորդները և աշխատում են բացառապես հեռախոսային պատվերներով։

Նրանցից մեկը` Ռոման Վ.-ն, ասում է, որ ուրախ է իր ընկերների համար, որոնք թեկուզ մի քիչ լրացուցիչ գումար են ստանում իրենց համեստ եկամուտների դեպքում, բայց ինքն անձամբ երբեք չի մտածել իր մեքենայի վրա տաքսու տարբերանշան դնել և առանձնանալ անձնական ավտոմեքենայով սովորական ավտոսիրողից։ Ռոմանը երկար տարիներ աշխատում է առավոտից գիշեր, նույնիսկ եթե մշտական հաճախորդներ ի հայտ չեն գալիս, ունեցածներով է բավարարվում։

Եվ վերջինը, ինչ կցանկանայի ասել այս առիթով։ Գուցե պետք չէ ամբողջ ոլորտը դուրս բերել պետական վերահսկողությունից։ Վերահսկողության բացակայությունը ծնում է ամենաթողություն, և դա բնական է։ Եթե հարկերը չեղյալ հայտարարելուն զուգահեռ ուժեղացնեն, օրինակ, ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հսկողությունը, բժշկական լուրջ պահանջներ ներկայացնեն վարորդներին, այդ ժամանակ սպասարկման որակն, անկասկած, կբարելավվի։

Լրահոս
0